«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Ինչո՞ւ են «Արսենալ»-ի երկրպագուներն Ազարին ու Կանտեին «հայ դարձրել»

Ինչո՞ւ են «Արսենալ»-ի երկրպագուներն Ազարին ու Կանտեին «հայ դարձրել»
23.05.2019 | 22:24

Լոնդոնի «Արսենալ»-ի երկրպագուները կատակել են, որ թիմի ֆուտբոլիստներ Էդեն Ազարն ու Ն՛Գոլո Կանտեն հայ են` ցանկանալով այնպես անել, որ «Չելսի»-ի աստղերը բաց թողնեն մայիսի 29-ին Բաքվում կայանալիք Եվրոպա լիգայի խաղարկության եզրափակիչ հանդիպումը: Հաջորդ շաբաթ «Չելսի»-ն կմրցի «Արսենալ»-ի հետ, իսկ «զինագործներ»-ը Ադրբեջանի մայրաքաղաք կմեկնեն առանց Հենրիխ Մխիթարյանի: «Արսենալ»-ի երկրպագուները «Թվիթերում» գրառումներ են կատարել` որ «Չելսի»-ի աստղեր Ազարն ու Կանտեն ևս հայ են:


«Հայաստանը հիանալի երկիր է: Մի անգամ այնտեղ էի արձակուրդներին ու այնտեղ հանդիպեցի Էդեն Ազարին և Ն՛Գոլո Կանտեին. նրանք երկուսն էլ այցելել էին իրենց տատիկներին»,- գրել է օգտատերերից մեկը: «Լսել եմ` Կեպան ԴՆԹ թեստ է հանձնել. պարզվել է` նա 62 տոկոսով հայ է»,- կատակել է մեկ այլ օգտատեր:
Մեկ այլ օգտատեր էլ գրել է. «Լսել եմ` Քիմ Քարդաշյանը Կանտեի կնքամայրն է: Ճի՞շտ է»: «Ժիրուն և Լուիսը ևս այնտեղ բարեկամներ ունեն: Հաճախ են այցելում Հայաստան»,- կատակել է «Արսենալի» երկրպագուներից մեկը: «Ազարն իր մայրիկի կողմից հայ է»,- գրել է մեկ այլ օգտատեր:

Դիտվել է՝ 214

Մեկնաբանություններ