Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Ռոնալդուի հեթ տրիկը

Ռոնալդուի հեթ տրիկը
07.06.2019 | 01:32

Ֆուտբոլի Ազգերի լիգայի A խմբի փլեյ օֆում կայացավ կիսաեզրափակիչ առաջին հանդիպումը: Սանտուշի գլխավորած Պորտուգալիայի ազգային հավաքականը «Դրագաու» մարզադաշտում մրցեց Շվեյցարիայի ընտրանու հետ ու տպավորիչ հաղթանակ տարավ 3-1 հաշվով: Բացառիկ արդյունավետ խաղ ցույց տվեց պորտուգալական ֆուտբոլի գերաստղը՝ դառնալով հեթ տրիկի հեղինակ։ Այդ նա՝ Ռոնալդուն էր, որ բացեց մրցակցության հաշիվը, ապա կրկին իր թիմին մղեց առաջ, որից հետո խփեց հանդիպման ելքն անշրջելի դարձրած երրորդ գոլը։ Հետաքրքրական է, որ վերջին երկու պոռթկումը Քրիշտիանուն ունեցել է խաղավարտից առաջ՝ 88 և 90-րդ րոպեներին։ Հաղթանակը պորտուգալացիներին հանեց եզրափակիչ, որտեղ մրցելու են Հոլանդիա-Անգլիա զույգի հաղթողի հետ։


Քրիշտիանու Ռոնալդուն Ազգերի լիգայի կիսաեզրափակչում դառնալով հեթ տրիկի հեղինակ, բացի այն, որ հաղթանակ պարգևեց իր երկրի հավաքականին՝ նրան հանելով եզրափակիչ, իր մարզական կարիերայի ընթացքում հերթական նոր բնագիծը նվաճեց։ Բանն այն է, որ սա այս տաղանդավոր ֆուտբոլիստի 53-րդ եռագոլն էր, հավաքականի մակարդակով՝ յոթերորդը։ Ի դեպ, այս երեք գոլով ազգայինի կազմում նա իր խփած գոլերի թիվը հասցրեց 88-ի։ Հետաքրքրության համար ասենք, որ հավաքականում երկրորդ բարձր ցուցանիշը պատկանում է Պաուլետային՝ 47 գնդակ։


Նկատենք, որ Քրիշտիանու Ռոնալդուն ազգային հավաքականի կազմում առաջինն է նաև խաղերին ունեցած մասնակցության թվով։ Շվեյցարիայի ընտրանու հետ մրցակցությունը նրա համար 157-րդն էր հավաքականում։ Երկրորդ ցուցանիշն այստեղ լեգենդար Լուիշ Ֆիգուինն է՝ 127 հանդիպում։
Դժվար է երևակայել, որ Ռոնալդուն չի դառնալու նաև հավաքականում գոլ խփած ամենաառաջացած տարիքի ֆուտբոլիստը։ Ներկայումս այս ցուցանիշով առաջինը Ռիկարդու Կարվալյուն է։ Նա իր վերջին գոլը խփել է 2015 թվականին, 36 տարեկան 10 ամսական, 11 օրական հասակում։ Այս պահի դրությամբ Ռոնալդուն 34 տարեկան չորս ամսական է։ Այնպես որ, ժամանակ կա։

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1844

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ