Անցած մրցաշրջանում իտալական «Յուվենտուսից» ֆրանսիական «Պարի Սեն Ժերմեն» տեղափոխված իտալացի լեգենդար դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը հեռացավ իր նոր ակումբից՝ համաձայն պայմանագրի, որտեղ ֆիքսված էր, որ տեղափոխությունը մեկ տարով է։ «Ջենտլմեն՝ խաղադաշտում ու դրանից դուրս, անհավանական ընկեր՝ թիմակիցների համար: Քեզ ամենալավն ենք մաղթում ապագայում: Հաջողություն ու շնորհակալություն ամեն ինչի համար»,- ասված է ակումբի տարածած հայտարարության մեջ:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ