Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Մարուքյանի ու Մակունցի միմյանց ուղղված հայտարարությունները

Մարուքյանի ու Մակունցի միմյանց ուղղված հայտարարությունները
07.06.2019 | 18:52

ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «Վեթինգի վերաբերյալ հայեցակարգի, ապա օրենքի նախագծի քննարկման վերաբերյալ առաջարկ «Լուսավոր Հայաստան»-ն այդպես էլ մինչ օրս չի ստացել։ Մինչ այժմ էլ պարզ չէ, թե իշխանության որ թևից ով է այս մեխանիզմի մշակման պատասխանատուն։ Մենք հասկանում ենք, որ խնդիրը չափազանց կարևոր է ու հրատապ։ Նույնքան էական է, որ այդ քննարկումները՝ հնարավոր բացասական և անկանխատեսելի հեռանկարից խուսափելու համար, տեղի ունենան բարձր պրոֆեսիոնալիզմի և համախոհության մթնոլորտում ու միջավայրում։
«Լուսավոր Հայաստան»-ը միջազգային և տեղական փորձագետների ներգրավմամբ ձեռնամուխ է եղել վեթինգի վերաբերյալ ընդհանուր սկզբունքների մշակմանը և պատրաստ է իր ներդրումն ունենալ խորհրդարանում վեթինգի վերաբերյալ հայեցակարգի ու օրենքի նախագծի առավել լայն և ընդգրկուն ձևաչափով քննարկման գործում՝ անհրաժեշտ որակ և արդյունավետություն ապահովելու համար»։


«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն արձագանքել է ֆեյսբուքում.
««Իմ քայլը» խմբակցության անունից ես ԱԺ ամբիոնից հնչեցրել եմ այս փուլի համար վեթինգին առնչվող առաջարկներ և/կամ ռիսկերի վերաբերյալ կանխատեսումներ ներկայացնել ԻՔ խմբակցությանը, քանի որ հանդես ենք գալու օրենսդրական նախաձեռնությամբ: Այդ առաջարկը պայմանավորված է եղել մի քանի հանգամանքով.
1. մենք կարևորում ենք նախ նյութականացնել այն ուսումնասիրությունները, որոնք կատարել ենք ամիսների ընթացքում, այնուհետև՝ սկսել հանրային քննարկում՝ ապահովելով ներառականություն,
2. վեթինգի գործընթացը սկսելու մասին հայտարարությունից հետո մենք ստանում ենք տարբեր առաջարկներ և ճիշտ ենք համարում, որ իրենց առաջարկներով հանդես գան նաև մեր խորհդարանական գործընկերները,
3. Տարբեր մեդիա հարթակներում մեր գործընկերներն արդեն իսկ խոսում են ռիսկերի մասին, ինչը ենթադրում է, որ նրանք որոշակի մոտեցումներ ունեն, որոնք կարևորում են: Հետևաբար, այս փուլում այդ մտահոգությունները ցանկության դեպքում մեզ տրամադրելն ամբողջությամբ տրամաբանված է:
Ուզում եմ շեշտել, որ մեր օրենսդրական նախաձեռնության նախնական փաստաթուղթն ունենալուն պես մենք կձեռնարկենք արդեն հաջորդ փուլի մեկնարկը՝ լայնածավալ քննարկումներ՝ ներառելով նաև դատական ոլորտի ներկայացուցիչներ:
Փորձը ցույց է տվել, որ առանց կոնկրետության քննարկումներ սկսելը դատապարտվում է ոչ կառուցողական, հաճախ անարդյունավետ քննարկման, ինչն, այդ թվում հարցի հրատապությունը հաշվի առնելով, մենք չենք կարող մեզ թույլ տալ: Այնուամենայնիվ, նրանք, ովքեր նպատակահարմար չեն գտնի այս փուլում ներգրավվել, հույս ունենք, որ փաթեթն ունենալուն պես ակտիվորեն կլծվեն համընդհանուր նշանակության ձեռնարկին, որտեղ համերաշխությունը միայն լինելու է ի նպաստ բարեփոխումների»:

Դիտվել է՝ 825

Մեկնաբանություններ