Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ֆրանցիսկոս պապը փոխել է «Հայր մերը»

Ֆրանցիսկոս պապը փոխել է «Հայր մերը»
08.06.2019 | 12:30

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը փոփոխել է «Հայր մեր»-ի իտալերեն թարգմանությունը: Նոր խմբագրությունը ոչ բոլորն են ընդունում: Աստվածաբաններն ու հոգևորականները 16 տարի աշխատել են նոր տարբերակի վրա, որ Վատիկանը հաստատել է մայիսի 22-ին: Նոր խմբագրության մեջ աղոթքի «և մի տանիր զմեզ ի փորձություն» բառերը փոխարինվել են «մի տուր մեզ տրվել փորձությանը» բառերով: «Հայր մեր»-ը փոփոխելու անհրաժեշտության մասին Ֆրանցիսկոս պապը խոսել է դեռ 2017-ին՝ բացատրելով, որ թարգմանությունը ոչ ճիշտ է ներկայացնում աստվածային գործողության իմաստը: «Աստված մեր փորձության չի տանում, այլ ընկնելուց հետո անմիջապես օգնում է վեր կենալ: Դա վատ թարգմանություն է, որովհետև խոսվում է Աստծո մասին, որ մեզ մղում է գայթակղության: Բայց նա, ով գայթակղության է տանում, սատանան է, դա սատանայի դերն է»՝ բացատրել է պոնտիֆիկոսը: Ֆրանցիսկոս պապը նաև նշել է, որ այդ փոփոխություններն արդեն կատարվել են մի քանի լեզուներով թարգմանություններում, այդ թվում՝ ֆրանսերենի: Պոնտիֆիկոսի հայտարարության արձագանքները միանշանակ չեն: Կաթոլիկ հոգևորականների մի մասը աջակցեց պապին, բայց եղան և այդ մեկնաբանության համոզված առարկողներ: Catholic World News-ի խմբագիր Ֆիլիպ Լոուլերը New York Times-ին ասել է, որ ավանդական թարգմանության քննադատությունը անհիմն է համարում:

«Ֆրանցիսկոս պապը սովորություն ունի մարդկանց շփոթեցնել, սա այդ դեպքերից է»՝ ասել է նա: Սոցցանցերի որոշ օգտատերեր ևս դժգոհ են աղոթքի տեքստի փոփոխությունից, ոմանք նույնիսկ առաջարկել են Ֆրանցիսկոսին «պաշտոնանկել»։ Պապի առաջարկին արձագանքել է և Ռուս ուղղափառ եկեղեցին: ՌՈՒԵ-ի Սինոդի աստվածաշնչյան-աստվածաբանական հանձնաժողովի անդամ Անդրեյ Նովիկովը РИА Новости-ին ասել է, որ աղոթքի ներկա տեքստում որևէ աստվածաբանական անճշտություն չկա: «Ոչ ոք, իհարկե, աղոթքի տեքստը չի փոխի: Ինչպես ստացել ենք Աստվածաշնչում, այդպես էլ կթողնենք» ասել է նա:
«Հայր մեր»-ը միակ աղոթքն է, որ Աստվածաշնչի համաձայն, աշակերտներին ուսուցանել է Հիսուսն անձամբ և առավել տարածվածն է քրիստոնեական աշխարհում:
BBC


Հ.Գ. Հիսուսն աղոթքն արտասանել է արամերեն, հետո թարգմանվել է հունարեն և այլ լեզուներով, բնականաբար, հավանական են ոչ համարժեք ու լիարժեք թարգմանություններ: Ֆրանցիսկոս պապը դուրս է եկել 2019-ամյա ավանդույթի դեմ և բնագրին վերադառնալու նրա առաջարկը, հաշվի առնելով քրիստոնեական կարծրացած ըմբռնումներն ու քաղաքական հարաբերությունները կաթոլիկ եկեղեցու հետ՝ քրիստոնեական աշխարհն ավելի շատ չի ընդունի, քան կհամաձայնի Ֆրանցիսկոս պապի հետ: Բայց իրականությունը դրանից չի փոխվում:
Պապի առաջարկած փոփոխությունը լիովին տրամաբանական է, Աստված չի գայթակղում, այլ օգնում է գայթակղությունը հաղթահարել:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3001

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ