Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Աղոթարան

Աղոթարան
11.06.2019 | 00:06

Լուսաբացներին սարերի հեռվից,
Երկնում լուռ ճախրող
Հարազատ մարդկանց բուրմունք
է գալիս
Ցորեն հացի պես:
Նրանց ափերի շոյանքը ծանոթ
Հպվում է ցավից թաղկած մեր սրտին
Տիրոջ ծածկոցի մեղմ ելևէջով
Մեզ բալասանում, հույսի վերածվում:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2455

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ