Amadinda
 

Աստված ստեղծել է նրանց տղամարդ ու կին

Աստված ստեղծել է նրանց տղամարդ ու կին
12.06.2019 | 11:29

Վատիկանը փաստաթուղթ է հրապարակել, որով կոշտ քննադատել է շատ երկրներում ընդունված՝ գենդերային նույնականացման ժամանակակից հայեցակարգը: 31 էջանոց զեկույցը կոչվում է «Աստված ստեղծել է նրանց տղամարդ ու կին»: Զեկույցում արձանագրվում է կրթության ճգնաժամը, նշվում է, որ գենդերային նույնականության ժամանակակից մոտեցումը ոչնչացնում է բնության հայեցակարգը և ապակայունացնում ընտանիքի ինստիտուտը:


Զեկույցը հրապարակել է Կաթոլիկ կրթության կոնգրեգացիան՝ իբրև ուսումնական ձեռնարկ երեխաների հետ աշխատողների համար: Փաստաթուղթը Ֆրանցիսկոս պապի ստորագրությունը չունի, բայց պոնտիֆիկոսի ելույթներից մեջբերումներ է պարունակում: Հեղինակները քննադատում են գենդերի ժամանակակից հայեցակարգը՝ իբրև առավել բարդ հասկացություն, քան երկու սեռերի բաժանումն է: Հաստատվում է, որ գենդերային ժամանակակից տեսությունները հեռանում են բնությունից և փոխարենն առաջնորդվում են բացարձակ ընտրությամբ՝ մարդու զգացումների հիման վրա: Նշվում է, ոչ փոփոխական սեքսուալ նույնականությունը հաճախ հիմնվում է սոսկ «զգացումների ու ցանկությունների ազատության կասկածելի ըմբռնումի վրա»: Հեղինակները գտնում են, որ գենդերային պատկանելությունը որոշում է ոչ թե մարդը, այլ՝ Աստված: «Սուրբ գիրքը ցույց է տալիս Արարչի որոշումների իմաստնությունը, որ մարդուն տվել է մարմին, տղամարդկային ու կանացի էություն»։ Կրթական ինստիտուտները պետք է միասնական ուսուցանեն «մարդու իրական բնությունը»՝ հստակ և համոզիչ անտրոպոլոգիայի հիման վրա: Ձեռնարկում նշվում է, որ երեխաներն ու երիտասարդները պետք է հարգեն բոլոր մարդկանց և ոչ ոք չպետք է տառապի ծաղրից ու շահագործումից: ԼԳԲՏ կաթոլիկների ամերիկյան New Ways Ministry կազմակերպությունը փաստաթուղթն անվանել է վնասակար գործիք, որ օգտագործվելու է ի վնաս ոչ միայն տրանգենդերների, այլև լեսբուհիների, գեյերի ու բիսեքսուալների: Կազմակերպության ղեկավար Ֆրենսիս դե Բեռնարդոն հերքում է, որ մարդիկ իրենք են ընտրում իրենց սեռը: Նա հայտարարել է, որ փաստաթուղթը շփոթեցնելու է նրանց, որ տառապում են գենդերային նույնականության ու սեքսուալ կողմնորոշման պրոբլեմների պատճառով։ Նրա խոսքով՝ Վատիկանը այդ հարցում վերադառնում է միջնադար:
BBC


Հ.Գ. ԼԳԲՏ կաթոլիկների ամերիկյան նոր ճանապարհների ղեկավարը իզուր է Վատիկանին մեղադրում միջնադար վերադառնալու մեջ՝՝ միջնադարը Վերածննդի սքանչելի ժամանակ էր: Իսկ ընդհանրապես՝ Վատիկանը միանգամայն ճիշտ է՝ Աստված մարդկանց ստեղծել է տղամարդ ու կին և ծնունդից հետո սեռափոխության կան միասեռականության պատմությունները հիվանդության պատմություններ են, կամ՝ տարօրինակության, որ այսքան տիրաժավորելն անհեթեթ է:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 732

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao