Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ուժեղ աջակցություն է ցուցաբերում Իրանի իշխանություններին, և տարածաշրջանի երկրները կարող են ապավինել Իրանի զինված ուժերին՝ հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Թեհրանում Ազգային բանակի օրվան նվիրված արարողության ժամանակ։ Իրանի նախագահը Իսրայելի վրա հարձակումը համարել է սահմանափակ գործողություն՝ շեշտելով. «Եթե Թեհրանը ցանկանա լայնածավալ գործողություն իրականացնել Իսրայելի դեմ, այս ռեժիմից ոչինչ չի մնա»։                
 

Արմեն Սարգսյան. Գյումրին մոռացված գանձ է

Արմեն Սարգսյան. Գյումրին մոռացված գանձ է
12.06.2019 | 11:51

Գյումրին ունի բոլոր նախադրյալները իտալացի գործարարներին գրավելու համար՝ հունիսի 11-ին լրագրողների հետ ճեպազրույցում նշեց նախագահ Արմեն Սարգսյանն՝ անդրադառնալով հայ-իտալական բիզնես համաժողովի շրջանակներում Իտալիայի պատվիրակության՝ Գյումրի այցին: Այս նախաձեռնությունը կնպաստի իտալացի գործարարների, շինարարական ու ինժեներական ընկերությունների ներգրավմանը Գյումրիի զարգացման գործում:


«Սա մի քայլ, կամ պարզապես նախաձեռնություն չէ, այլ լայն նախաձեռնություն է, որը մի կարևոր նպատակ ունի՝ վերադարձնել կյանքը Գյումրիին, պաշտպանել Գյումրիի մշակութային ժառանգությունը և վերակենդանացնել, որ մեր հայրենակիցներն ու օտարերկրյա զբոսաշրջիկները շատ այցելեն: Այդ առումով կապը Գյումրիի հետ շատ կարևոր է: Ամիսներ առաջ Իտալիայում էի և այնտեղ հանդիպեցի Իտալիայի շինարարների և ճարտարապետների միության հետ ու այդտեղ որոշեցինք, որ իրենց հրավիրեմ այստեղ, հիմա էլ մարդիկ եկել են: Գաղափարն այն է, որ նրանց հետ միասին Գյումրիի մի մասը վերանորոգվի: Ինչո՞ւ իտալացիները. մի պարզ պատճառով, որովհետև նրանք հսկա մշակութային ժառանգություն ունեն և գիտեն պահպանել ու գնահատել մշակույթը։ Սա այն է, ինչ ուզում ենք, որ Գյումրին դառնա մշակութային կենտրոն»՝ նշեց ՀՀ նախագահը՝ տեղեկացնելով սա առաջին ճանաչողական այցն է, որին կհետևեն աշխատանքային այցերը: Խոսելով Գյումրին ՅՈՒՆԵՍԿՕ-ի ժառանգություն դարձնելու մասին՝ Արմեն Սարգսյանը տեղեկացրեց, որ Իտալիայի պատվիրակության այս այցը կապ չունի այդ գործողության հետ:

«ՅՈՒՆԵՍԿՕ-ն այլ գործողություն է։ Նախ և առաջ` մենք Հայաստանում պետք է ընդունենք օրենքներ, որոնք պահպանում և պաշտպանում են Գյումրիի կենտրոնը, որպես ազգային մշակութային ժառանգություն, հետո դիմենք ՅՈՒՆԵՍԿՕ-ին, քանի որ եթե մենք ինքներս չպաշտպանենք, ինչպե՞ս մյուսները պաշտպանեն»,- ասաց նախագահը: Նա նշեց, որ այս քայլերն արվում են այն գյումրեցիներին ոգևորելու համար, որ ճակատագրի բերումով հիմա Գյումրիում չեն: «Սպասելով ոչ մի բան դուրս չի գա, պետք է աշխատենք: Ես իմ տեղում եմ աշխատում, պետք է նաև ոգևորենք հանրությանը, նաև այն գյումրեցուն, ով այսօր Գյումրիում չէ, որ գա, ապրի, իսկ եթե չի գալիս, թող գա ու վերանորոգի։ Սա բոլորին է վերաբերվում, նաև՝ օտարներին: Գյումրին մոռացված գանձ է»,-հավելեց ՀՀ նախագահը։

Դիտվել է՝ 441

Մեկնաբանություններ