Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Հռոմը զբոսաշրջիկների համար որոշ «արգելքներ» է սահմանել

Հռոմը զբոսաշրջիկների համար որոշ «արգելքներ» է սահմանել
12.06.2019 | 18:21

Հռոմում զբոսաշրջիկների վարքագիծը կանոնակարգող նոր օրենքներ են ընդունվել: Այս մասին հաղորդում է The Independent լրատվականը:

Աղբյուրը հայտնում է, որ քաղաքային խորհրդի որոշմամբ` տղամարդկանց արգելվում է փողոցում մերկ քայլել, աղտոտող սնունդ ուտել Տրևի շատրվանների մոտ և այլն:
«Մի շարք ցայտաղբյուրներից ու շատրվաններից, որոնց ջուրը խմելու համար պիտանի է, կարգելվի ջուր խմելը, փոխարենը հնարավոր կլինի ջուրը շշերի մեջ լցնել: Իտալիայի մայրաքաղաքում արգելվել է նաև «սիրո կողպեքներ» կախել կամուրջների վրա, առանց հերթի Վատիկանի թանգարաններ ու Կոլիզեյ այցելելու տոմսեր գովազդել: Կարգելվի քայլել Իսպանական աստիճաններով, եթե զբոսաշրջիկի ձեռքին անվավոր ճամպրուկ կա»,- գրում է աղբյուրը:


Նշվում է նաև, որ որոշ խախտումներ միայն նախազգուշացման կարժանանան, բայց որոշների դեպքում զբոսաշրջիկները ստիպված կլինեն մինչև 450 եվրո տուգանք վճարել:
«Զբոսաշրջիկները միշտ էլ ցանկալի հյուրեր են քաղաքում, բայց դա չի նշանակում, որ բնակիչները պետք է համակերպվեն նրանց վատ վարքագծի հետ»,- ասել է Հռոմի քաղաքապետ Վիրջինա Ռաջին:

Դիտվել է՝ 743

Մեկնաբանություններ