Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Նախագահը Ռուսաստանի օրվա կապակցությամբ այցելել է ՌԴ դեսպանատուն

Նախագահը Ռուսաստանի օրվա կապակցությամբ այցելել է ՌԴ դեսպանատուն
13.06.2019 | 00:03

Նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանն այսօր ՌԴ պետական տոնի՝ Ռուսաստանի օրվա առթիվ այցելել են Հայաստանում ՌԴ դեսպանատուն:
Նախագահի գրասենյակի փոխանցմամբ՝ Արմեն Սարգսյանը շնորհավորել է դեսպան Սերգեյ Կոպիրկինին, դեսպանատան աշխատակիցներին և ի դեմս նրանց՝ Ռուսաստանի բարեկամ ժողովրդին: Բարձր գնահատելով հայ-ռուսական ռազմավարական և գործընկերային հարաբերությունները՝ նախագահը համոզմունք է հայտնել, որ երկու երկրների պատմական կապերի վրա հիմնված փոխգործակցությունն ապագայում ևս կշարունակի զարգանալ ու ընդլայնվել:

Դիտվել է՝ 355

Մեկնաբանություններ