Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Հայկ Ալումյանը՝ ընդդեմ Նիկոլ Փաշինյանի հայցից հրաժարվելու մասին

Հայկ Ալումյանը՝ ընդդեմ Նիկոլ Փաշինյանի հայցից հրաժարվելու մասին
13.06.2019 | 00:06

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործով այսօրվա դատական նիստում Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանը հայտարարեց հայցից հրաժարվելու մասին: Հայկ Ալումյանը պատասխանող կողմին դիմելով ասաց, եթե պատասխանողի ներկայացուցիչը կհայտարարի աներկբա, որ քննարկվող հայտարարությունն անելով Նիկոլ Փաշինյանը նկատի չի ունեցել Ռոբերտ Քոչարյանին, հայցվոր կողմը պատրաստ է հրաժարվել հայցից: Հայկ Ալումյանը դատարանից ժամանակ խնդրեց հայցից հրաժարվելու վերաբերյալ դիմումը գրավոր ներկայացնելու համար: Պատասխանող կողմի ներկայացուցիչ Գևորգ Գյոզալյանն իր վստահորդի անունից լիազորված լինելով ասաց․ «Այդ արտահայտությունը, որն արվել է Նիկոլ Փաշինյանի կողմից վերաբերվել է սահմանադրաիրավական նորմի մեկնաբանությանը և միանշանակ չի վերաբերել պարոն Քոչարյանին»: Դատական նիստը հետաձգվեց և նշանակվեց հունիսի 13-ին՝ ժամը 14:00-ին:

Դիտվել է՝ 398

Մեկնաբանություններ