«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Կրկին փորձ է արվում Մանվել Գրիգորյանին տեղափոխել քրեակատարողական հիմնարկ

Կրկին փորձ է արվում Մանվել Գրիգորյանին տեղափոխել քրեակատարողական հիմնարկ
13.06.2019 | 00:08

Մանվել Գրիգորյանը շարունակում է մնալ քաղաքացիական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում։ Երեկ բժիշկների կոնսիլիում է հրավիրվել, որի արդյունքների վերաբերյալ պաշտպանական կողմի գրավոր հարցման պատասխանն առայժմ չի ստացվել՝ ասել է փաստաբան Արսեն Մկրտչյանը՝ հույս հայտնելով, որ պատասխանն այսօր կլինի։ «Ոչ մի նորություն չկա։ Առողջական վիճակն ինչպես կար, այդպես է։ Մեր տեղեկություններով՝ այն անձինք, ովքեր առևանգել էին Մանվել Գրիգորյանին և տեղափոխել քրեակատարողական հիմնարկ, զբաղված են նույն գործընթացով։ Նրանք շարունակում են ջանքեր գործադրել, որպեսզի նորից, հակառակ Եվրոպական դատարանի որոշման, Մանվել Գրիգորյանին տեղափոխեն ՔԿՀ։ Չեն հանգստանում, շարունակում են այդ գործընթացն իրականացնել», - ասաց փաստաբանը՝ նշելով, որ այսօր ևս տեսակցելու է իր պաշտպանյալին։

Դիտվել է՝ 451

Մեկնաբանություններ