Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Գարիկ Սարգսյանը՝ բարեկամներին պաշտոն տալու մասին

Գարիկ Սարգսյանը՝ բարեկամներին պաշտոն տալու մասին
13.06.2019 | 00:19

Մենք բոլորս ունենք կրթված բարեկամներ, հարազատներ, ընկերներ, ովքեր կարող են պաշտոններ զբաղեցնել թե մեր ենթակայության տակ գործող հիմնարկներում, թե առհասարակ ՀՀ-ում, նրանք իրենց տեղը պետք է գտնեն, աշխատանք պետք է ունենան՝ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն՝ անդրադառնալով հարցին, թե ինչու է մարզպետարանում աշխատանքի ընդունել բարեկամներին, չէ՞ որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հորդորել է խնամի, ծանոթ, բարեկամներին առաջնություն տալու արատավոր ինստիտուտին վերջ տալ։
«Ինչ վերաբերում է հանգամանքին, որ ես պաշտոնի եմ նշանակել իմ հարազատին կամ բարեկամին՝ ասեմ, հայեցողական պաշտոն է։ Ունեմ մեկ զարմիկ, ում նշանակել եմ ինձ օգնական, ունեմ ևս մեկ ազգական, ում նշանակել եմ ինձ խորհրդական։ Գտել եմ, որ իրենց աշխատանքը կարող է արդյունավետ լինել»,- ասաց նա։


Մարզպետը շեշտեց՝ բարեկամներին պաշտոն տալուց առաջ հաշվի է առել նրանց աշխատանքային փորձն ու կրթությունը։ Դիտարկմանը, որ նախկինում ՀՀԿ-ն էլ այս կերպ էր արդարանում, Գարիկ Սարգսյանն արձագանքեց․ «Ես ամենևին չեմ արդարանում, արդարանալու համար կասեի՝ ոչ, իմ բարեկամն ու ազգականը չեն։ Բայց ասեմ՝ եթե որոշել եմ ինչ-որ մեկին վստահել աշխատանք, բայց նա իր աշխատանքով վնասելու է մեր ընդհանուր գործին, մեկ վայրկյան չեմ հապաղի ու աշխատանքից կհեռացնեմ։ Այնպիսի տպավորություն չլինի, թե ատամներով պահում եմ նրանց»։

Դիտվել է՝ 381

Մեկնաբանություններ