Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Նախագահը հյուրընկալել է «Հանրապետություն» կուսակցությանը

Նախագահը հյուրընկալել է «Հանրապետություն» կուսակցությանը
13.06.2019 | 00:24

Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է «Հանրապետություն» կուսակցության անդամներին՝ կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի ղեկավարությամբ:
Հանդիպմանը հյուրերն իրենց տեսակետներն են ներկայացրել Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցերի, երկրի հետագա զարգացման հեռանկարների վերաբերյալ: Նախագահ Սարգսյանը նշել է, որ քաղաքական տարբեր ուժերի հետ հանդիպումների շարքը նախաձեռնել է՝ բոլորին լսելու և տարբեր հարցերի շուրջ նրանց տեսակետներին ծանոթանալու համար:


Նա հյուրերին տեղեկություններ է ներկայացրել նախագահական մի շարք նախաձեռնությունների մասին, որոնք ուղղված են երկրում գիտության, մշակույթի, տեխնոլոգիաների զարգացմանը:

Դիտվել է՝ 419

Մեկնաբանություններ