Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Արթուր Դավթյան. Քոչարյանի գործը ՍԴ ուղարկելու որոշումը վկայում է քննությունը ձգձգելու մասին

Արթուր Դավթյան. Քոչարյանի գործը ՍԴ ուղարկելու որոշումը վկայում է քննությունը ձգձգելու մասին
13.06.2019 | 00:27

Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով վարույթը կասեցնելու եւ Սահմանադրական դատարան ուղարկելու, Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու մասին դատարանի որոշումների դեմ բողոքները շատ հստակ են և հիմնավորված՝ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:

«Մենք գնահատում ենք, որ կայացված դատական ակտը` լինելով անհիմն և անօրինական, վկայում է գործի քննությունը ձգձգելու մասին»,- ասաց Դավթյանը: Նա նշեց, որ առաջին ատյանի դատարանը դեռ չսկսած գործի քննությունը գտնում է, որ այդ նորմերի սահմանադրականության հարց կա` այն էլ օրենքով նախատեսված ձևակերպումների խիստ սխալներ թույլ տալով, գումարած դրան, որ ՍԴ-ն գնահատական արդեն իսկ տվել է, որ դատարանները կարող են մեկնաբանել այդ հարցերը: Արթուր Դավթյանն ընդգծեց, որ Ռոբերտ Քոչարյանի կալանքը որևէ մեկի ցանկությունը չէ և դա ինքնանպատակ խնդիր չէ: «Բոլորս շատ լավ հասկանում ենք՝ ինչ քրեական գործի հետ գործ ունենք: 11 տարի անց դուք տեսնում եք, որ բացահայտվում է սպանություն (խոսքը Զաքար Հովհաննիսյանի սպանության գործով Գեղամ Պետրոսյանին առաջադրված մեղադրանքի մասին է): Բայց այս գործերը փոխկապակցված են: Այս գործով հազարից ավելի մարդիկ են հարցաքննվել և դեռ մի հազար և ավելիին հարցաքննելու անհրաժեշտություն է կա»,- նշեց Դավթյանը: Գլխավոր դատախազի պնդմամբ` մեծ է հավանականությունը, որ Քոչարյանը ներգործություն կունենա գործի քննությանը: «Պարզ է, որ մեծ է հավանականությունը: Այսպիսի իրավիճակում ռիսկ կա ապօրինի ներգործության»,- նշեց Դավթյանը: Հստակ փաստ ապօրինի ներգործության վերաբերյալ չկա, բայց խոսքը չի գնում եղած փաստերի մասին: «Եվ քրեադատավարական օրենքը, և մեր նախադեպային իրավունքը, և եվրոպական նախադեպային իրավունքը ապագային միտված իրավիճակների և ռիսկերի մասին են խոսում: Ասվում է` կա հավանականություն, որ կխոչընդոտի, կթաքնվի, այսինքն` գործող փաստի մասին չի խոսքը»,- եզրափակեց Դավթյանը:

Դիտվել է՝ 800

Մեկնաբանություններ