Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Տղամարդիկ ու կանայք իշխանության մեջ՝ բոլորը խելագա՞ր են

Տղամարդիկ ու կանայք իշխանության մեջ՝ բոլորը խելագա՞ր են
13.06.2019 | 11:35

19 դիմանկարներով՝ Յահվեից մինրև դե Գոլ, Ալեքսանդր Մակեդենացուց՝ Լյուդովիկոս 14-րդ, Նապոլեոնից՝ Հիտլեր, հոգեբան Պատրիկ Լեմուանը իր վերջին գրքում՝ «Նրանց հոգեկան առողջությունը, որ ստեղծել են աշխարհը» (Odile Jacob հրատարակչություն, 2019, մայիս), ցույց է տալիս՝ ինչպես են հոգեկան խանգարումները՝ կախվածությունները, ֆոբիաները, պարանոյաները, տրամադրության անկումները, իմպուլսիվությունը, նպաստում քաղաքական կամ կրոնական հաջողությանը՝ գրում է Ֆլորանս Ռոզիեն Le Temps-ում: Պատմության ընթացքը փոխածներից ոմանք հրեշ են եղել՝ ինչպես Հիտլերը, Ստալինը, Ռոբեսպիեռը: Ոմանք եղել են հերոս՝ ինչպես Չերչիլը, դե Գոլը, Սողոմոն թագավորը: Ոմանք եղել են լուսավորչական ինքնակալներ, ինչպես Նապոլեոնը, Եկատերինա 2-րդը, Լյուդովիկոս 14-րդը, Հուլիոս Կեսարը, Ալեքսանդր Մակեդոնացին: Ոմանք եղել են սուրբ, իմաստուն կամ կենդանի աստված՝ ինչպես Ժաննա դ'Արկը, Բուդդան, Հիսուս Քրիստոսը կամ Յահվեն: Ուսումնասիրելով այն ժամանակների պատմությունները, որոնելով հետաքրքիր դրվագներ ու մանրամասներ, հոգեբանը գնացել է ախտանիշների հետքերով: «Ես օգտագործել եմ վկաների տվյալները, որ արտահայտել են իրենց զգացողությունները: Իհարկե, ախտորոշման մեթոդը նվազ հուսալի է կլինիկական մեթոդից, բայց, այնուամենայնիվ, արդյունավետ է»՝ գտնում է Պատրիկ Լեմուանը: «Առաջին դիտարկումը՝ այս անթոլոգիայի 19 հերոսներից միայն երկուսն ինձ թվացին հոգեկան հիվանդություններից զերծ»՝ եզրահանգում է նա: Սկսենք Շառլ դե Գոլից. «Որքան էլ մեծ էր նրա ինքնագնահատականը, միշտ տեղը զիջում էր հայրենիքի մեծության հայեցակարգին»: «Որքան շատ էի ես խորանում այս տարօրինակ նախագծի մեջ, այնքան շատ էի մտածում՝ կա՞ն հոգեպես հավասարակշռված ղեկավարներ»՝ խոստովանում է Պատրիկ Լեմուանը:


«Երկրորդ դիտարկումը՝ բոլորին միավորում է ընդհանուր գիծը: Բոլորին բնորոշ է կառավարելու անկառավարելի ձգտումը: Իշխանությունը ուժեղագույն թմրամիջոց է»՝ ամփոփում է Պատրիկ Լեմուանը: Ավելին՝ նրանցից շատերը, թե տղամարդիկ, թե կանայք, տառապել են ալկոհոլի կամ ծխախոտի ուժեղ կախվածությունից (Չերչիլ, Կառլ 5-րդ, Ալեքսանդր Մակեդոնացի), սեքսից կախվածությունից (Եկատերինա 2-րդ, Լյուդովիկոս 14-րդ և այլք), կոմպուլսիվ շռայլությունից (Մարիա-Անտուանետա, Լյուդովիկոս 14):


Երրորդ դիտարկումը՝ քչերին է հաջողվել խուսափել «սնապարծության սինդրոմից»՝ չափի զգացումի բացակայությունից, հավակնություններից, որ իրենք վեր են ընդհանուր օրենքներից, որ «հասարակ մահկանացուների» համար են: Իշխանության իրականացումը այդ մեծագույն ինքնասիրահարներին հաճախ վերածում է մեծամոլությամբ տարվածների: «Ամենավառ օրինակներից մեկը Հուլիոս Կեսարն է» գրում է Պատրիկ Լեմուանը:
Անցնենք հատուկ դեպքերին: Նախևառաջ՝ բռնապետերին՝ Հիտլեր, Ստալին, Ռոբեսպիեռ: Նրանք «օրինակելի» պարանոիկներ են՝ ծայրաստիճան հպարտություն, անվստահություն, նեղացկոտություն, կանխակալ դատողություններ, հետապնդման մոլուցք կործանարար հետևանքներով: «Այս բռնակալները անտեսում են կասկածները, տատանումները, նրբերանգները, նրանց ամենից շատ դուր է գալիս ավերելը, գերակայելը, ոչնչացնելը, իրենց նպատակին հասնելը՝ իրենց ճանապարհին ամեն ինչ ջարդելով, նրանք իշխանության նվաճելու ու պահպանելու սարսափելի մեքենաներ են»՝ գրում է Լեմուանը:


Չերչիլի դեպքը։ Նրա ախտորոշումը հայտնի էր՝ բիպոլյար խանգարում: Նա իրոք տառապում էր ստեղծագործական վերելքի ու սև ընկճախտի իրարահաջորդումներից: Իր ընկճախտը նա անվանում էր «սև շուն, որ սպասում է ժանիքները ցույց տալուն»: Նվազ հայտնի է, որ Ծեր Առյուծը ուներ քնի մեջ ապնոեի սինդրոմ (քնի խանգարում գիշերը ու ցերեկային քնատություն, հիշողության ու ինտելեկտի վատացում, բողոքներ անաշխատունակությունից ու մշտական հոգնատանջություն)։ Ապնոեի սինդրոմը նաև Նապոլեոնի ախտորոշումն է՝ բիպոլյար խանգարում ունեցող ևս մեկ լեգենդար տառապյալի: Այդ սինդրոմով կարելի է բացատրել ծերացող ու հոգնած ռազմական հանճարի հրեշավոր սխալը՝ ռուսական արշավանքը: Իսկ Դոնալդ Թրա՞մփը: ԱՄՆ-ում նրա դեպքը կատաղի վեճեր է հարուցում: Ոմանք գտնում են, որ նա ունի անձի հակասոցիալական խանգարման բոլոր ախտանիշները: Ոմանք նրան համարում են առաջնակարգ նարցիս, բայց առանց հոգեկան շեղումների: «Ես նրան համարում եմ ավելի շուտ իմպուլսիվ մարդ, բացարձակ միֆոման»՝ գտնում է դոկտոր Պատրիկ Լեմուանը:
Ֆլորանս Ռոզիե, Le Temps


Հ.Գ. Իսկ՝ կա՞ն բացարձակապես հոգեկան առողջության խնդիրներ չունեցող մարդիկ, առավելևս՝ արքաներ, թագուհիներ, զորավարներ, նախագահներ, վարչապետեր, որ իսկապես իրենց վեր են համարում «շարքային մահկանացուներից»՝ թեթևակի կամ անսահմանափակ իշխանություն ստանալով:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 4274

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ