Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Ադրբեջանական լոբբին, ադրբեջանական խավիարը և կաշառատվությունը սկսել են արմատներ գցել»

«Ադրբեջանական լոբբին, ադրբեջանական խավիարը և կաշառատվությունը սկսել են արմատներ գցել»
17.06.2019 | 14:13

ՀՀԿ անդամ, ԱԺ նախկին պատգամավոր ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԸ «Իրատեսի» հետ

ճեպազրույցում անդրադարձավ Արցախի և Ֆրանսիայի քույր-քաղաքների միջև բարեկամական հռչակագրերի չեղարկման փաստին։

-Ձեր ֆեյսբուքյան էջում Դուք արդեն մի քանի օր ահազանգում և Ձեր անհանգստությունն եք արտահայտում այն փաստի առնչությամբ, որ ֆրանսիական մի շարք քաղաքների դատարաններ որոշումներ են կայացնում Արցախի և Ֆրանսիայի քույր-քաղաքների միջև բարեկամական հռչակագրերի չեղարկման մասին։ Ըստ Ձեզ, ի՞նչ է կատարվում և ինչու՞ են դատարանները նման որոշումներ կայացնում։
-Դուք ճիշտ եք նկատել, ես մտահոգ եմ և անհանգիստ այս փաստերից, և մտահոգությունս հիմք ունի, ըստ էության, տարիների աշխատանքը, որ արդեն արդյունք էր տվել, պտուղներ և ջերմ բարեկամական հարաբերություններ էին հաստատվել Արցախի և Ֆրանսիայի մի շարք քաղաքների միջև, թվում է` ճաքեր է տալիս, սակայն, բարեբախտաբար, դրանք չեն կարող լուրջ լինել, քանի որ նույն այդ քաղաքների քաղաքապետերը մեկը մյուսի հետևից հանդես եկան և հայտարարեցին, որ ոչինչ չի կարող խոչընդոտել Արցախի և Ֆրանսիայի այդ քաղաքների միջև հիմք դրված բարեկամությանը։ Սա ակնհայտ է և դրական։ Դրական է, որ ֆրանսիական մի խումբ քաղաքների և Արցախի քաղաքների հետ բարեկամական հուշագրերի չեղարկման մասին ֆրանսիական որոշ դատարանների որոշումները բավական արագ արձագանք գտան և Արցախում, և Ֆրանսիայում։ Եթե հետևել եք լրահոսին, անշուշտ նկատել եք, որ քույր-քաղաքների քաղաքապետերը մեկը մյուսի հետևից արագ արձագանքելով փաստում են, որ դատարանների այդ որոշումները չեն կարող ազդել քույր քաղաքների բարեկամական շփումների և համագործակցության վրա։ Վերջերս էլ այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում կատարեց նաև Բուրգ լե Վալանսի քաղաքապետ Մառլեն Մուրիեն՝ հայտարարելով, վարչական դատարանի կողմից 2014 թվականի հոկտեմբերին Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանի հետ իր ստորագրած բարեկամության հռչակագիրը չեղարկելու որոշումը բողոքարկելու մտադրության մասին. «Ես վիճարկում եմ վարչական դատարանի մեկնաբանությունը, որն այս հռչակագիրն անօրինական է համարել: Համոզված եմ, որ այն համապատասխանում է օրենսդրական կարգին և հայտարարում եմ, որ բողոքարկելու եմ դատավճիռը»- ասել է Մառլեն Մուրիեն։ Իմ կողմից ուզում եմ հիշեցնել, որ հայտարարություններով հանդես եկող բոլոր քաղաքապետերը ի պաշտպանություն իրենց որոշումների, ներկայացնում են 2019 թ փետրվարի 5-ի Ֆրանսահայ Կազմակերպությունների համակարգող խորհրդի ընթրիքի ժամանակ Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի հանձնառումը, որ պետական հետապնդումների չեն ենթարկվի այն ծրագրերը, որոնք վերաբերում են կրթական և մարդասիրական ոլորտներին։ Իսկ վերը նշված հռչակագրերի ամենաէական մասը հենց այս ոլորտներն են՝ կրթական և մարդասիրական։ ՈՒրախալի է, որ և Մառլեն Մուրիեն և մյուս քաղաքապետերը հանձնառու են շարունակել բարեկամական կապերը։ Մուրիեն, օրինակ, նշել է, որ իրավական գործոններից զատ իր անձնական, բարոյական հանձնառությունը շուշեցիների հանդեպ մնում է անսասան. «Ես բազմիցս եղել եմ Շուշիում և հասկացել, թե մարդասիրության ու բարեկամության արտահայտությունները ինչպիսի հույս են արթնացնում մի բնակչության սրտում, որ թշնամական Ադրբեջանը փորձում է շնչահեղձ անել»:
Բուրգլեվալանսի քաղաքապետն էլ իր հերթին էր նշել, որ ֆրանսասեր և ֆրանսախոս Արցախում և Շուշիում այս որոշումը շատ վատ է ընկալվում և չի հասկացվում: Բուրգլեվալանսցիների և շուշեցիների միջև ստեղծված կապերը մնում են շատ ամուր։
-Այդուհանդերձ, ինչու՞ ունենք այս վիճակը, ո՞վ, ո՞ր կառույցն է թերացել և որտե՞ղ։
- Այս վիճակը շտկելի է, եթե սփյուռքի որոշ կառույցներ և ոմանք սփյուռքում շարունակեն աշխատել նույնքան ակտիվ և սրտացավ, ինչպես նախկինում։ Ակնհայտ է, որ այն ինչ կատարվում է, ոչ մի կապ չունի Արցախի և Ֆրանսիայի քույր քաղաքների ջերմ հարաբերությունների հետ, այդ կապերը տարիների պատմություն ունեն և ամրացել են երկարատև աշխատանքի արդյունքում, ընդ որում այդ աշխատանքը իրականացրել են և մեր ֆրանսիացի բարեկամները, և մենք՝ Արցախում ու Հայաստանում, և ֆրանսիական սփյուռքի կազմակերպություններն ու տարբեր ներկայացուցիչները։ Այսօր, իմ տպավորությամբ մեր սփյուռքը մի տեսակ անգործության է մատնված և այս հարցերին բավարար ուշադրություն չի դարձնում։ Փոխարենը ադրբեջանական լոբբին, ադրբեջանական խավիարը և կաշառատվությունը սկսել է արմատներ ձգել նաև ֆրանսիական որոշ կառույցներում և անում են իրենց սև գործը։ ՈՒստի պիտի կոչ անեմ սփյուռքի մեր բարեկամներին, մեր ֆրանսահայերին` առավել զգոն լինել և ուշադիր, քանի որ այս դաշտ գոնե տարիներ շարունակ ադրբեջանցիները փորձել են սողոսկել, քանդել, ավերել, բայց մշտապես անհաջողության են մատնվել, քանի որ ֆրանսահայ սփյուռքը եղել է ամուր, ուժեղ և աշխատել է հավուր պատշաճի։ Հիմա անհասկանալի բաներ են կատարվում, և սրա դեմն առնել է հարկավոր օր առաջ։
-Կարո՞ղ ենք ասել, որ սկսված գործընթացը քաղաքական լուրջ ազդեցության հետևանք է, ասենք՝ ադրբեջանական նավթով ու խավիարով գայթակղության։ Իսկ գուցե թուրքական գործոնը դեր խաղաց։
-Թերևս Ձեր նշածի համատեքստում դիտարկենք, այն, որ այս գործընթացին զուգահեռ լուր տարածվեց Անկարայի և Բաքվի քույր քաղաքներ դառնալու մասին, ես այստեղ որոշակի թուրքական հետք ևս տեսնում եմ, դա ակնհայտ է, և հենց դրա համար եմ ասում՝ շատ կարևոր է զգոնությունը չկորցնել։
Մի փոքր ընդհանրացնելով, նայելով աշխարհի այլ զարգացումների, թեկուզ ԱՄՆ-ի, եվրոպական այլ երկրների և դեռևս չճանաչված Արցախի Հանրապետության որոշ քաղաքների հետ բարեկամական շփումների հանդեպ թուրք-ադրբեջանական խանդին, թերևս արժե, իրոք լրջորեն նայել այս հարցերին, քանի որ Արցախի խնդիրը վերջերս կարծես նորից առավել ակտիվացվում է տարբեր կենտրոնների «ջանքերով։ Մենք և Հայաստանում, և Արցախում, և Սփյուռքում իրավունք չունենք կորցնելու աչալրջությունը։


Ճեպազրույցը՝ Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 3169

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ