Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Պեսկովն ասել է՝ որ դեպքում է հնարավոր վերականգնել Մոսկվա-Թբիլիսի օդային հաղորդակցությունը

Պեսկովն ասել է՝ որ դեպքում է հնարավոր վերականգնել Մոսկվա-Թբիլիսի օդային հաղորդակցությունը
24.06.2019 | 18:28

Այսօր Ռուսաստանի Դաշնության նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, թե որ դեպքում է հնարավոր վերականգնել ավիափոխադրումները դեպի Վրաստան:
«Հրապարակված փաստաթղթերից ակնհայտ է՝ հստակ ժամկետ չի արձանագրվել, իսկ ավիափոխադրումները կվերականգնվեն այն ժամանակ, երբ Վրաստանում իրադրությունը ոչ ռուսատյաց հուն կվերադառնա»,- ասել է Պեսկովն ու ընդգծել՝ իրավիճակն այժմ խորացման միտում ունի:
ՌԴ նախագահի խոսնակի գնահատմամբ՝ Թբիլիսիում ներքաղաքական ճգնաժամի որոշակի նշաններ կան, բայց դա Վրաստանի ներքին գործն է:


«Մեզ դա այնքանով է առնչվում, որ այդ ամենը հակառուսական բնույթ է ստանում: Դա այն է, ինչ մեզ ստիպում է անհանգստանալ»,- նշել է նա:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն օրեր առաջ էր հրաման ստորագրել, ըստ որի՝ հուլիսի 8-ից ռուսական ավիաընկերությունների ուղևորափոխադրումները դեպի Վրաստան արգելվելու են:

Դիտվել է՝ 346

Մեկնաբանություններ