Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Սաուդյան Արաբիան համաձայնել է ամերիկյան զորք տեղակայել

Սաուդյան Արաբիան համաձայնել է ամերիկյան զորք տեղակայել
21.07.2019 | 23:52

Սաուդյան Արաբիայի թագավոր Սալմանը հավանություն է տվել երկրում ամերիկյան զորակազմ տեղակայելուն, հայտնում է Reuters գործակալությունը: Պենտագոնի
հայտարարության մեջ ասվում է Սաուդյան Արաբիա զորակազմ ուղարկելու մտադրության մասին, որ բացատրվում է «ի հայտ եկած նոր սպառնալիքների ֆոնին անվտանգության հավելյալ միջոցների ապահովման անհրաժեշտությամբ»:


Reuters-ի աղբյուրը հայտնել է, որ Սաուդյան Արաբիա կարող է ուղարկվել 500 զինծառայող: Պենտագոնի ղեկավարի պաշտոնակատար Ռիչարդ Սփենսերը հավանություն է տվել զորակազմի՝ Սաուդյան Արաբիա ուղարկմանը՝ մերձարևելյան տարածաշրջանում «ԱՄՆ-ի շահերի պաշտպանության համար»:

Դիտվել է՝ 604

Մեկնաբանություններ