Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

էրդողանը հայտարարել է Կիպրոս ներխուժելու պատրաստակամության մասին

էրդողանը հայտարարել է Կիպրոս ներխուժելու պատրաստակամության մասին
22.07.2019 | 00:16

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ 400 000 բանակ ունեցող թուրք զինվորականները պատրաստ են ներխուժել Կիպրոս, եթե պահանջվի պաշտպանել կիպրոսցի թուրքերին, գրում է CyprusMail-ը: «Ողջ աշխարհը հետևում է մեր վճռականությանը: Որևէ մեկը կարող է չկասկածել, որ Թուքիայի հերոսական բանակը, որը Կիպրոսը դիտարկում է որպես իր հայրենիք, առանց վարանելու կգնա նույն քայլին, ինչին գնաց 45 տարի առաջ, եթե դա անհրաժեշտ է կիպրոսցի թուրքերի կյանքի ու անվտանգության համար»,- հայտարարել է նախագահը: Էրդողանի հայտարարությունը միջազգային վերլուծաբանները դիտարկում են որպես ՆԱՏՕ-ի դեմ նախազգուշացում:

Դիտվել է՝ 407

Մեկնաբանություններ