Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Շառլ Միշելին

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Շառլ Միշելին
22.07.2019 | 00:19

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Բելգիայի Թագավորության վարչապետ Շառլ Միշելին Ազգային տոնի կապակցությամբ. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Բելգիայի բարեկամ ժողովրդին՝ Բելգիայի Թագավորության Ազգային տոնի կապակցությամբ։ Բարեկամության, փոխադարձ հարգանքի և ընդհանուր արժեքների վրա հիմնված հայ-բելգիական հարաբերությունները շարունակում են զարգանալ և ամրապնդվել՝ ի նպաստ մեր երկրների և մեր ժողովուրդների բարօրության: Վստահ եմ, որ համատեղ ջանքերով հնարավոր է ընդլայնել մեր պետությունների միջև առկա բարեկամական հարաբերությունները, ինչպես երկկողմ, այնպես էլ՝ բազմակողմ ձևաչափերով: Մաղթում եմ Ձեզ, ամենայն բարիք և հաջողություններ, իսկ բարեկամ բելգիացի ժողովրդին՝ առաջընթաց և բարեկեցություն»:

Դիտվել է՝ 373

Մեկնաբանություններ