ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, պաշտոնը լքելուց առաջ, հրաժեշտի խոսքում ասել է, որ ՈՒկրաինայում խաղաղության հասնելը պարադոքսալ կերպով կախված է Կիևին մատակարարվող զենքի քանակից։ Նա նաև նշել է, որ պետք է խաղաղ բանակցություններ վարել Ռուսաստանի մասնակցությամբ, և վստահություն է հայտնել, որ ՈՒկրաինան կդառնա դաշինքի անդամ։               
 

Զվարթնոց օդանավակայանին մոտ Բոինգ 737 օդանավին հեռակառավարվող անօդաչու սարք է մոտեցել

Զվարթնոց օդանավակայանին մոտ Բոինգ 737 օդանավին հեռակառավարվող անօդաչու սարք է մոտեցել
31.07.2019 | 22:42

Հուլիսի 19-ին Երևան ուղևորվող B737 օդանավի անձնակազմը Երևանի Զվարթնոց օդանավակայան մոտենալիս, գտնվելով Արմավիրի մարզի Դալարիկ համայնքի շրջակայքում` գետնի մակերևույթից շուրջ 1000 մետր բարձրության վրա (մոտ 1900 մետր բացարձակ բարձրության), զեկուցել է օդանավից ձախ հատվածում նույն բարձրության և բավականին մոտ գտնվող հեռակառավարվող անօդաչու համակարգի (DRONE) վերաբերյալ՝ հայտնում են Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից։

Չարտոնված և օդային երթևեկության սպասարկման մարմնի թռիչքատեղեկատվական կենտրոնի հետ չհամաձայնեցված թռիչքները պարունակում են անխուսափելի վտանգներ և ռիսկեր, որոնք կարող են պատճառ լինել անդառնալի հետևանքների։ Խնդրում և հորդորում ենք Անօդաչու թռչող համակարգերը շահագործել համաձայն 2007-ի ապրիլի 11-ի 56 հրամանով սահմանված դրույթների և խստորեն պահպանել թռիչքի համար թույլատրելի բարձրությունները և վայրերը։

Դիտվել է՝ 4972

Մեկնաբանություններ