Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

ԱՄՆ-ը օգոստոսի 2-ին դուրս կգա Միջին ու փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագրից

ԱՄՆ-ը օգոստոսի 2-ին դուրս կգա Միջին ու փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագրից
31.07.2019 | 22:45

ԱՄՆ-ը օգոստոսի 2-ին պաշտոնապես դուրս կգա Միջին ու փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին ՌԴ հետ պայմանագրից՝ հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլտոնը:
Նա նորից մեղադրել է Ռուսաստանին պայմանագիրը խախտելու համար: «ԱՄՆ-ը չափազանց երկար ժամանակ պահպանել է պայմանագրի կետերը, մինչդեռ Ռուսաստանը շարունակել է իր սպառազինությունն արդիականացնելու նպատակով բալիստիկ և հիպերձայնային համակարգեր ստեղծել՝ խախտելով պայմանագիրը»,- հայտարարել է Բոլտոնը: Նա նշել է, որ պայմանագիրը «կապել է ԱՄՆ-ի ձեռքերը», իսկ այդ ընթացքում Չինաստանը միջին հեռավորության սեփական զինամթերք է ստեղծել, քանի որ սահմանափակված չի եղել որևէ պայմանագրով: «Մենք որոշեցինք արձակել մեր ձեռքերը, որ կարողանանք արդյունավետ պաշտպանել Ամերիկան 21-րդ դարում»,- ընդգծել է խորհրդականը:

Դիտվել է՝ 4913

Մեկնաբանություններ