Թբիլիսիում իրավիճակը շարունակում է լարված մնալ․ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունման դեմ բողոքող ցուցարարներն աղբամաններով, երկաթե արգելապատնեշներով և ձեռքի տակ ընկած այլ առարկաներով բարիկադներ են կառուցում։ Ոստիկանությունը պարբերաբար արցունքաբեր գազ, ռետինե փամփուշտներ, ջրցան մեքենաներ և հատուկ այլ միջոցներ է կիրառում մայրաքաղաքի կենտրոնական պողոտաները բացելու համար:                
 

Իսրայելում եկեղեցու ավերակներ են հայտնաբերվել, որկառուցվել է Պողոս և Անդրեաս առաքյալների տների վայրում

Իսրայելում եկեղեցու ավերակներ են հայտնաբերվել, որկառուցվել է Պողոս և Անդրեաս առաքյալների տների վայրում
31.07.2019 | 22:47

Իսրայելի հյուսիսային Գալիլեա շրջանում հնագետները հնադարյա կառույցի մնացորդներ են հայտնաբերել, որը կարող է այն եկեղեցին լինել, որը կառուցվել է Պողոսի և Անդրեաս առաքյալների տների վրա, գրում է Daily Mail-ը: Եկեղեցու մասին առաջին հիշատակումներն արվել են 725 թվականին, սակայն դրա գոյության վերաբերյալ որևէ ապացույց չկա, որ ժամանակի ընթացքում կասկածի տակ է դրել հիշատակությունների իսկությունը: Պեղումների արդյունքում հայտնաբերվել է բյուզանդական ոճով եկեղեցու խճանկարապատ հատակը:

Թիմի ղեկավար, Կիներեթի քոլեջի գիտնական Մորդեխայ Ավայիմը հայտնել է, որ այս ամառ իրականացված պեղումները հաստատել են, որ Գալիլեայի շրջանի տվյալ հնավայրը Բեթսաիդա ձկնորսական գյուղակն է, որտեղ, ըստ Հովհաննես Ավետարանչի, ծնվել են Պետրոս և Անդրեաս առաքյալները: Մինչ այժմ պեղվել է եկեղեցու մեկ երրորդից մի քիչ պակաս հատվածը, սակայն, Ավայիմի համոզմամբ, սա հենց իրենց փնտրած եկեղեցին է, քանի որ բոլոր վկայությունները համընկնում են: Նյու Յորքի Նայեք քոլեջի հնագետ Սթիվեն Նոթլին, որը մասնակցում է պեղումներին, գերադասել է եզրակացությունների մեջ ավելի զգուշավոր լինել՝ սպասելով պեղումների հետագա ընթացքին, եկեղեցու վայրում գրության հայտնաբերմանը, որում նշված կլինի դրա կառուցման նպատակը:

Դիտվել է՝ 5109

Մեկնաբանություններ