Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Շատերը ձեռնոց կնետեն

Շատերը ձեռնոց կնետեն
01.08.2019 | 12:31

Անգլիական «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը տպավորություններ է հայտնել գալիք մրցաշրջանում սպասվելիք իրադարձությունների շուրջ: «Մերսիսայդցիների» գլխավորը համոզված է, որ եկող մրցաշրջանում չեմպիոնական տիտղոսի համար պայքար մղողները միայն իր թիմն ու «Մանչեսթր Սիթին» չեն լինելու: «Նոր մրցաշրջանը նման չի լինելու նախորդին: Անցած տարին երկու երիվարների վարգ էր, սակայն ԱՊԼ-ում լավ թիմերը շատ են: Կարծում եմ, որ «Մանչեսթր Սիթիում» էլ են այդպես մտածում: Այո, նրանք ֆավորիտ են, սակայն մնացած թիմերը, ինչպես մենք, ջանում են նրան հաղթել», -ասում է գերմանացի մասնագետը:


Հիշեցնենք, որ անցած մրցաշրջանում «Մանչեսթր Սիթին» նվաճեց երկրի չեմպիոնի տիտղոսը՝ ընդամենը մեկ միավորով գերազանցելով «Լիվերպուլին»: Ընդ որում, պայքարն այս ռեժիմով շարունակվեց մոտ քսան տուր: Սակայն իր համար ցավալի այդ մրցաշրջանում (ներքին առաջնությունը նկատի ունենք) «Լիվերպուլը» չբավարարվեց երկրի փոխչեմպիոնությամբ, հաղթեց կարգով ավելի բարձր մրցաշարում՝ Չեմպիոնների լիգայում: Ֆուտբոլային աշխարհի համար սա ծանրակշիռ նվաճում է, բայց եկեք չմոռանանք, որ Անգլիայում առանձնահատուկ վերաբերմունք կա երկրի առաջնության ու առհասարակ այն ամենի նկատմամբ, ինչը զուտ անգլիական է:


Պրեմիեր լիգայի նոր մրցաշրջանը մեկնարկում է օգոստոսի 9-ին: «Մերսիսայդցիների» մրցակիցն է լինելու «Նորվիչ Սիթին», «Մանչեսթր Սիթին» խաղալու է «Վեստ Հեմի» հետ: Միջանկյալ նկատենք, որ երկու օր առաջ Էդինբուրգում, ընկերական խաղի շրջանակներում լիվերպուլցիները հանդիպել են «Նապոլիի» հետ ու զիջել 0:3 հաշվով: Իրեն զգացրել է այն, որ անգլիական ակումբը խաղացել է առանց հարձակման գծի առաջատարների:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 9730

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ