ԱՄՆ-ը պետք Է հասկանա, որ ռազմամոլությունն իր օգտին չէ՝ հայտարարել Է Իրանի նախագահ Հասան Ռուհանին՝ ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ-ի նախագահի խորհրդական Ջոն Բոլտոնի՝ պաշտոնաանկության մասին:
«Այսօր, երբ թշնամին առավելագույն ճնշումն Է գործադրում մեզ վրա, մեր պատասխանը տոկունությունն Է եւ դիմադրությունը: Ամերիկացիները պետք Է հասկանան, որ ռազմամոլներն ու ռազմամոլությունն իրենց օգտին չԷ: Ռազմամոլները պետք Է հեռանան, ԱՄՆ-ը պետք Է հրաժարվի ճուռակների քաղաքականությունից»,- ասել Է Ռոուհանին կառավարության նիստում: