Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Էրդողանն ու Թրամփը քննարկելու են Patriot համակարգերի հարցը

Էրդողանն ու Թրամփը քննարկելու են Patriot համակարգերի հարցը
14.09.2019 | 20:24

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Reuters գործակալությանը հարցազրույցում մանրամասներ է հաղորդել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ օրեր հեռախոսային զրույցից: Թուրքիայի կողմից Ռուսաստանից C-400 զենիթահրթիռային համակարգեր ձեռք բերելու հարցի առնչությամբ Էրդողանը Թրամփին առաջարկել է, որ եթե ԱՄՆ-ն պատրաստ լինի նման պայմաններով վաճառել Patriot համակարգերը, այն է` համատեղ արտադրություն և վարկի տրամադրում, Թուրքիան պատրաստ է այդ համակարգերից ձեռք բերել:
Թրամփն ասել է, որ պատրաստ է քննարկել հարցը սեպտեմբերի 17-30-ին կայանալիք ՄԱԿ-ի նստաշրջանում: Թուրքիայի չի կարծում, թե ԱՄՆ-ն հավելյալ վատ վերաբերմունք կցուցաբերի իր դաշնակից Թուրքիայի նկատմամբ:

Դիտվել է՝ 974

Մեկնաբանություններ