«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Երևանում՝ Ջերմուկի բնակիչների հետ համատեղ քայլերթ է իրականացվում ի պաշտպանություն Ամուլսարի

Երևանում՝ Ջերմուկի բնակիչների հետ համատեղ քայլերթ է իրականացվում ի պաշտպանություն Ամուլսարի
14.09.2019 | 20:25

«Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնությունը մայրաքաղաքում միաժամանակ մի քանի ուղղություններով քայլերթ է նախաձեռնել ի պաշտպանություն Ամուլսարի:
Երթին Ջերմուկից ավտոշարասյունով միացել են նաև Ջերմուկի բնակիչներն ու Ամուլսարի պահակակետերում հերթապահություն իրականացնողները:


Քայլերթ է իրականացվում երեք ուղղությամբ՝ Տիգրան Մեծ փողոցից Հանրապետության հրապարակ-Աբովյան փողոց-Հյուսիսային պողոտա-Ազատության հրապարակ: Հաջորդ ուղղությունը՝ Բաղրամյան մետրոյի հարակից տարածք-Բաղրամյան փողոց-Ֆրանսիական հրապարակ-Սայաթ-Նովա փողոց -Ազատության հրապարակ: Երթուղի երրորդ՝ քաղաքապետարանի հարակից տարածք-Գ.Լուսավորիչ փողոց-Մաշտոցի պողոտա-Ազատության հրապարակ:
Այսօր Երևանում նախատեսված երթը կեզրափակվի Ազատության հրապարակում:

Դիտվել է՝ 1014

Մեկնաբանություններ