Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Իրանը Հորմուզի նեղուցում ԱՄԷ-ին պատկանող նավ է կալանել

Իրանը Հորմուզի նեղուցում ԱՄԷ-ին պատկանող նավ է կալանել
17.09.2019 | 12:07

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը Պարսից ծոցում նավ է կալանել՝ 250 հազար լիտր դիզելային վառելիք Արաբական Միացյալ Էմիրություններ տեղափոխելու համար, հաղորդում է The Guardian-ը՝ իրանական ISNA-ին հղումով։
Ձերբակալվել են նավի անձնակազմի 11 անդամներ, նրանցո մեղադրում են վառելիքի մաքսանենգության մեջ։ «Նավը կալանվել է Պարսից ծոցում գտնվող Մեծ Տոմբ կղզուց ոչ հեռու: Անձնակազմը հանձնվել է հարավային Հորմոզգան նահանգի իշխանություններին»,- գրում է ISNA-ն ։

Դիտվել է՝ 452

Մեկնաբանություններ