ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, պաշտոնը լքելուց առաջ, հրաժեշտի խոսքում ասել է, որ ՈՒկրաինայում խաղաղության հասնելը պարադոքսալ կերպով կախված է Կիևին մատակարարվող զենքի քանակից։ Նա նաև նշել է, որ պետք է խաղաղ բանակցություններ վարել Ռուսաստանի մասնակցությամբ, և վստահություն է հայտնել, որ ՈՒկրաինան կդառնա դաշինքի անդամ։               
 

Սնոուդենը հայտարարել է, որ իր գիրքն ամենավաճառվողն է աշխարհում

Սնոուդենը հայտարարել է, որ իր գիրքն ամենավաճառվողն է աշխարհում
18.09.2019 | 13:18

Ազգային անվտանգության գործակալության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը Թվիթերում գրել է. «ԱՄՆ արդարադատության նախարարությունը հայց էր ներկայացրել` նպատակ ունենալով իմ նոր` «Անձնական գործ» հուշագրերն անհասանելի դարձնել ընթերցողներին, սակայն այն այժմ ամենավաճառվող գիրքն է աշխարհում»: Նա հայտարարել, որ իր գիրքը կարող են ձեռք բերել ամենուրեք, որտեղ «վաճառվում են լավ գրքեր»: Սեպտեմբերի 17-ին վաճառքում են հայտնվել Սնոուդենի «Անձնական գործ» հուշագրերը 20 երկրում: Հայցի հեղինակները Սնոուդենին մեղադրում են «հետախուզության հետ կապված թեմաներով հանրային ելույթներ ունենալու համար», որոնցով նա խախտել է աշխատանքի ընդունվելիս իր ստորագրած պայմանագիրը:

Դիտվել է՝ 528

Մեկնաբանություններ