Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Պաշտոնանկված Բոլտոնը նշել է Թրամփի գլխավոր սխալները

Պաշտոնանկված Բոլտոնը նշել է Թրամփի գլխավոր սխալները
19.09.2019 | 13:50

ԱՄՆ նախագահի՝ Ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլտոնը փակ հանդիպման ժամանակ քննադատել է Դոնալդ Թրամփի արտաքին քաղաքականությունը,– հաղորդում է Politico-ն։ Նա չի թաքցրել իր տարաձայնությունները նախագահի հետ։ Նրան վրդովել է աֆղանական Թալիբան շարժման առաջնորդներին Քեմփ–Դևիդում ԱՄՆ նախագահի քաղաքից դուրս գտնվող նստավայր հրավիրելու որոշումը։ Նրա խոսքերով՝ սա անարգանք է սեպտեմբերի 11-ի զոհերի նկատմամբ: Բոլթոնի կարծիքով՝ ԿԺԴՀ–ի և Իրանի հետ ցանկացած բանակցություն «ձախողման է դատապարտված»։ Նրա խոսքերով՝ այս երկրները ուզում են միայն բանակցություններ վարել պատժամիջոցներից ազատվելու համար։

Դիտվել է՝ 395

Մեկնաբանություններ