Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Հայտնի են ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարները

Հայտնի են ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարները
19.09.2019 | 13:55

«Ես որոշում եմ կայացրել ԱԱԾ տնօրենի տեղակալ Էդուարդ Մարտիրոսյանին նշանակել ԱԱԾ տնօրենի պարտականությունների ժամանակավոր պաշտոնակատար, իսկ ոստիկանության պետի առաջին տեղակալ Արման Սարգսյանին՝ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար»,- կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։


«Մեր գործընկերներն այս կարգավիճակում ունեն լիարժեք լիազորություն՝ ղեկավարելու երկու համակարգերը։ Ես ուզում եմ հաջողություն մաղթել նրանց։ Ֆորմալ առումով մենք սպասում ենք ՀՀ նախագահի կողմից համապատասխան հրամանագրի ստորագրմանը և հրապարակմանը», - ասաց Նիկոլ Փաշինյանը:

Դիտվել է՝ 418

Մեկնաբանություններ