Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Զարիֆ. Մենք պատերազմ չենք ցանկանում, սակայն չենք հանդուրժի մեր երկրի դեմ ցանկացած հարձակում

Զարիֆ. Մենք պատերազմ չենք ցանկանում, սակայն չենք հանդուրժի մեր երկրի դեմ ցանկացած հարձակում
19.09.2019 | 21:44

Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների վրա հարձակման հետ կապված ցանկացած հարձակում իր երկրի դեմ հանգեցնելու է լայնամասշտաբ պատերազմի, գրում է Associated Press-ը: Դիվանագետի խոսքով` Իրանի վրա հարձակումը կարող է մեծացնել Պարսից ծոցի տարածաշրջանում լարվածությունը և բազմաթիվ զոհերի պատճառ դառնալ: Իրանի ԱԳ նախարարի խոսքերն ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հայտարարության պատասխանն են նա ասել էր, որ Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների վրա հարձակումը, որի համար ԱՄՆ-ն Իրանին է մեղադրում, պատերազմի սանձազերծման գործողություն է: «Ամենայն լրջությամբ հայտարարում եմ, որ մենք չենք ուզում ռազմական դիմակայության մեջ ներքաշվել: Սակայն մեր երկիրը պաշտպանելու համար մեկ վայրկյան անգամ չենք հապաղի»,- ասել է Զարիֆը: Նա նշել է, որ ԱՄՆ-ի հետ նոր բանակցություններ չեն կարող սկսվել, քանի դեռ ԱՄՆ-ը չի հրաժարվել Իրանի դեմ պատժամիջոցներից:

Դիտվել է՝ 318

Մեկնաբանություններ