Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Թուրքիայի դոլարի և ոսկու պաշարները 1 շաբաթում նվազել են 1 միլիարդ դոլարով

Թուրքիայի դոլարի և ոսկու պաշարները 1 շաբաթում նվազել են 1 միլիարդ դոլարով
19.09.2019 | 21:48

Թուրքիայի Կենտրոնական բանկի տվյալների համաձայն՝ ԿԲ ընդհանուր պահուստները սեպտեմբերի 13-ի դրությամբ 1 շաբաթում նվազել են 977 միլիոն դոլարով, ոսկու պահուստները՝ 615 միլիոն դոլարով, արտարժույթինը՝ 362 միլիոն դոլարով, գրում է «Իհլաս» լրատվական գործակալությունը: Թուրքիայի տնտեսությունը հայտնվել է ճգնաժամում, ազգային արժույթը 2 տարում կրկնակի արժեզրկվել է:

Դիտվել է՝ 334

Մեկնաբանություններ