Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Շոտլանդիան մտադիր է ԵՄ անդամ դառնալ՝ Brexit-ի դեպքում

Շոտլանդիան մտադիր է ԵՄ անդամ դառնալ՝ Brexit-ի դեպքում
19.09.2019 | 21:49

Շոտլանդիան մտադիր է Brexit-ի դեպքում մնալ ԵՄ կազմում՝ սեպտեմբերի 18-ին Բեռլինում մամուլի ասուլիսում հայտարարել է Շոտլանդիայի կառավարության առաջին նախարար Նիկոլա Սթերջենը: Նա հույս է հայտնել, որ Բրիտանիան չի լքի ԵՄ-ն, նշելով, որ եթե դա տեղի ունենա, Շոտլանդիան «պետք է ԵՄ անկախ անդամ-պետություն դառնալու հնարավորություն ունենա, որպեսզի մենք, որպես եվրոպական ընտանիքի անդամ, կարողանանք պաշտպանել մեր դիրքերն ու շահերը»: Ռիսկը, որ Մեծ Բրիտանիան դուրս կգա ԵՄ-ից առանց համաձայնության, «բավականաչափ մեծ է», և այդ դեպքում ամբողջ երկիրը կորուստներ կկրի, ասել է Սթերջենը: «Մենք շարունակելու ենք կոշտ Brexit-ը հաղթահարելու փորձերը», անհրաժեշտ կլինի հասնել ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու ժամկետի երկարաձգմանը՝ նշել է նա: Սթերջենը կողմ է Շոտլանդիայում 2020-ին Միացյալ Թագավորության կազմից դուրս գալու երկրորդ հանրաքվեին: Սա ժողովրդավարական որոշում կլիներ, փոփոխված հանգամանքներից ելնելով պլեբիսցիտի արդյունքը կարող է այլ լինել, նշել է նա:

Դիտվել է՝ 354

Մեկնաբանություններ