ReAnimania 2019
 

Պե­տու­թ­յու­նը մի­տում­նա­վոր չի խառն­վում ե­կե­ղե­ցու դեմ տար­վող ար­շա­վին

Պե­տու­թ­յու­նը մի­տում­նա­վոր չի խառն­վում ե­կե­ղե­ցու դեմ տար­վող ար­շա­վին
20.09.2019 | 00:20
Օ­րեր ա­ռաջ Գե­ղար­քու­նի­քի թե­մի Մա­քե­նյաց վան­քում մի խումբ մար­դիկ ա­պօ­րի­նի գոր­ծո­ղու­թյուն­ներ են ա­րել, ին­չին ի­րա­վա­պահ մար­մին­նե­րը մինչ այ­սօր չեն ար­ձա­գան­քել: Կար­գա­լույծ ե­ղած քա­հա­նա­նե­րը հա­կա­կա­նո­նա­կան ծի­սա­կա­տա­րու­թյուն են ի­րա­կա­նաց­րել, իբր դպ­րա­կան ու սար­կա­վա­գա­կան «ձեռ­նադ­րու­թյուն» ա­րել, վար­դա­պե­տա­կան աս­տի­ճան­ներ «շնոր­հել», այ­նինչ ծե­սի կա­տար­ման ի­րա­վուն­քը վե­րա­պահ­ված է բա­ցա­ռա­պես ե­կե­ղե­ցա­կան ձեռ­նադ­րու­թյուն և օ­ծում ու­նե­ցող հոգևո­րա­կա­նին:
«Ի­րա­տե­սի» աղ­բյուր­նե­րը վս­տա­հեց­նում են՝ ի­րա­վա­պահ մար­մին­նե­րի կող­մից դեպքն ա­նու­շադ­րու­թյան մատ­նելն ու հա­մա­պա­տաս­խան քայ­լեր չձեռ­նար­կե­լը պա­տա­հա­կան չէ: «Ի­րա­վա­պահ­նե­րը գու­ցե սպա­սում են, որ Ա­ռա­քե­լա­կան ե­կե­ղե­ցու ար­ժա­նա­պատ­վու­թյուն ու­նե­ցող սպա­սա­վոր­նե­րը հա­մար­ժեք պա­տաս­խան տան, գու­ցե բա­խում լի­նի, ու ինչ-որ բան ձեռ­նար­կեն կամ, որ ա­վե­լի վատ է, հայ­տա­րա­րեն, թե մեր ե­կե­ղե­ցա­կան­նե­րը թե­ժաց­րին ի­րա­վի­ճա­կը, բա­խում ե­ղավ և այլն: Դժ­վար է բա­ցատ­րել ի­րա­վա­պահ­նե­րի ու առ­հա­սա­րակ իշ­խա­նու­թյուն­նե­րի այս­չափ հա­րևան­ցի վե­րա­բեր­մուն­քը, ա­սես ի­րենց շա­հե­րից է բխում, որ ե­կե­ղե­ցու դեմ ա­նընդ­հատ դա­վեր նյութ­վեն, ե­կե­ղե­ցին պա­ռակ­տե­լու փոր­ձեր ար­վեն»:
Ինչ­պես էլ զար­գա­նան հե­տա­գա դեպ­քե­րը, պե­տա­կան այ­րե­րը պետք է հաս­կա­նան ի վեր­ջո, որ Հա­յոց սուրբ ե­կե­ղե­ցին թե՛ ե­րեկ, թե՛ այ­սօր ե­ղել է մեր գո­յու­թյան ու պաշտ­պա­նու­թյան կա­րևո­րա­գույն ե­րախ­տա­վոր­ներից մե­կը, հետևա­բար նրա դեմ ուղղ­ված ա­մե­նա­փոքր ա­րարքն իսկ պետք է հա­սա­րա­կա­կան լայն շր­ջա­նակ­նե­րի պար­սա­վան­քին ու ե­կե­ղե­ցու բա­նադ­րան­քին ար­ժա­նա­նա:
Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱՆ
Դիտվել է՝ 629

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao