Մեծ Բրիտանիան բանակցություններ է սկսել չորս երկրի հետ, որոնք կարող են ընդունել թագավորությունից վտարված անօրինական ներգաղթյալներին։ Ինչպես գրում է The Times թերթը, վկայակոչելով իր տրամադրության տակ գտնվող Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի փաստաթղթերը, այս հարցի շուրջ երկխոսություն է ընթանում Հայաստանի, Բոտսվանայի, Կոտ դ'Իվուարի և Կոստա Ռիկայի հետ:                
 

Մայք Պոմպեո. Հայաստանը վստահ քայլեր է ձեռնարկել ժողովրդավարական կառավարումը խթանելու ուղղությամբ

Մայք Պոմպեո. Հայաստանը վստահ քայլեր է ձեռնարկել ժողովրդավարական կառավարումը խթանելու ուղղությամբ
21.09.2019 | 22:55

ԱՄՆ անունից ուրախ եմ շնորհավորել Հայաստանի ժողովրդին Անկախության օրվա առթիվ: 1991-ի սեպտեմբերի 21-ին Հայաստանի ժողովուրդը հռչակեց իր անկախությունը Խորհրդային Միությունից: Նախորդ տարվա ընթացքում Հայաստանի կառավարությունն ու ժողովուրդը վստահ քայլեր են ձեռնարկել՝ ընդլայնելու քաղաքական մասնակցությունն ու խթանելու ժողովրդավարական կառավարումը: Հայաստանն այժմ ունի բացառիկ հնարավորություն պայքարելու կոռուպցիայի դեմ՝ համաձայն ընթացակարգի, ուժեղացնի օրենքի գերակայությունը անկախ դատական համակարգի օգնությամբ ու գրավելու ավելի շատ արտաքին ներդրումներ: Ակնկալում եմ շարունակել մեր աշխատանքը Հայաստանի հետ՝ կյանքի կոչելու այս նպատակներն ու կառուցելու ավելի լավ ապագա հայերի հաջորդ սերունդների համար:


Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ մենք շարունակում ենք հանձնառու լինել՝ օգնելու կողմերին գտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ ու տևական կարգավորում: Մենք ողջունում ենք վերջին բարձր մակարդակի համաձայնությունը՝ հանուն հակամարտության բանակցային կարգավորման, ինչպես նաև ջանքերը՝ ստեղծելու արդյունավետ քննարկումների համար հարմար միջավայր և նախապատրաստելու բնակչությանը խաղաղության:

Դիտվել է՝ 471

Մեկնաբանություններ