Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Ոստիկանությունը ցրել է Ղազախստանի քաղաքներում ցույցերը

Ոստիկանությունը ցրել է Ղազախստանի քաղաքներում ցույցերը
21.09.2019 | 22:57

Ղազախստանի ոստիկանությունը ցրել է մեծ քաղաքներում, այդ թվում մայրաքաղաք Նուր-Սուլթանում կազմակերպված բողոքի ցույցերը, որոնց մասնակիցները փողոց էին դուրս եկել վտարանդի ընդդիմադիր գործիչ Մուխթար Աբլյազովի հիմնադրած «Ղազախստանի ժողովրդավարական ընտրություն» կուսակցության կոչով:
Ոստիկանությունը միջամտել է բողոքի ակցիաների ամենասկզբում` թույլ չտալով, որ ցուցարարների թիվը մեծանա: ՆԳՆ տվյալներով՝ ոստիկանության տարբեր բաժանմունքներ բերման է ենթարկվել 57 ցուցարար: Մայրաքաղաքից բացի, բողոքի ակցիաներ են կազմակերպվել Ալմաթիում և մարզկենտրոն Շիմկենտում:

Դիտվել է՝ 537

Մեկնաբանություններ