Ռուսական կործանիչներն արգելափակել են Սիրիայի վրա իսրայելական գրոհը։ Իսրայելական ինքնաթիռները նախատեսել են գրոհել Դամասկոսի արվարձանի վրա։ Երկու ռուսական կործանիչներ Հմեյմիմ ավիաբազայից դուրս են եկել դեպի հարավ–արևելք, փաստացի փոխելով Իսրայելի գրոհելու ծրագրերը։ Սիրիական ՀՕՊ համակարգը իսրայելական անօդաչու սարք է խոցել։
Սեպտեմբերի 19-ին հաղորդվել էր, որ Ռուսաստանը Սիրիայի բանակին թույլատրել է օգտագործել C-300 զենիթահրթիռային համակարգերն ընդդեմ Իսրայելի ավիացիայի։