ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում կարծիք է հայտնել, որ Ուկրաինայում ձախողումը համատարած ձախողում կլինի։ «Ոմանք ասում են՝ դադարեցրեք պատերազմը, քանի որ դա մեզ վրա շատ թանկ է նստում։ Այո՛, առանց մեր աջակցության Ուկրաինան կհանձնվեր։ Սա՞ են նրանք խնդրում։ Մենք չենք ցանկանում, որ ՈՒկրաինան հանձնվի և դառնա երկրորդ Բելառուս»,- շեշտել է դիվանագետը։               
 

ԱԺ նախագահը՝ ՍԴ-ի մասին

ԱԺ նախագահը՝ ՍԴ-ի մասին
22.09.2019 | 12:28

«Ակնհայտ է, որ այս մարմինը չունի հանրային վստահություն»՝ ասել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ լրագրողների հետ զրույցում մեկնաբանելով ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակը: «Եթե նույնիսկ այս անվստահության հիմքում ընկած, ընկալման էդպիսի հիմքում ընկած փաստարկները իրավացի և արդարացի չեն, այն, որ հանրությունը իր Սահմանադրական դատարանին չի վստահում, դա արդեն մեծ խնդիր է, ես կասեի՝ դա իրավական անվտանգության հարց է նույնիսկ, և էս իրավիճակը պետք է ինչ-որ կերպ հանգուցալուծվի, - շեշտեց ԱԺ նախագահը:-Այո, իհարկե, իրավական ճանապարհով, որովհետև ընդհանրապես իրավունքի գերակայությունը հեղափոխության առաջին իսկ օրվանից մենք հռչակել ենք իբրև հիմնարար սկզբունք և էդպես էլ պիտի շարունակենք կառուցել պետականությունը: Բայց նաև չմոռանանք, որ, այնուամենայնիվ, կա ընդհանուր, բացի գրված օրենքներից, կա նաև էդ օրենքների ոգին, կա իրավունքի փիլիսոփայությունը»:


«Եվ ի վերջո, հանրույթը, տվյալ դեպքում՝ հայ ժողովուրդը, երբ հավաքվել է և որոշել է ստեղծել անկախ պետականություն, նաև որոշել է, որ պետք է լինի այսինչ մարմինը, որպեսզի սա անի, այսինչ մարմինը, որպեսզի սա անի, և գրել է դա ՀՀ Սահմանադրությունում: Հիմա, եթե էդ մեխանիզմում ինչ-որ բան չի աշխատում, կամ էնպես չի աշխատում, կամ ժողովուրդը վստահություն չունի այլևս, դա պետք է, այդ նույն փիլիսոփայությունից ելնելով, էդ նույն տրամաբանության շրջանակներում փոփոխությունների ենթարկվի: Ես էստեղ մեծ խնդիր չեմ տեսնում», - ասաց Արարատ Միրզոյանը:

Դիտվել է՝ 411

Մեկնաբանություններ