Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Երկրաշարժ Ալբանիայում

Երկրաշարժ Ալբանիայում
22.09.2019 | 12:32

Ալբանիայում սեպտեմբերի 21-ին 5,8 մագնիտուդով երկրաշարժ է եղել, 68 մարդ է վիրավորվել, հաղորդում է Albanian Daily News-ը: Տուժածները տեղափոխվել են Տիրանա և Դուրես քաղաքների հիվանդանոցներ: Էպիկենտրոնը Դուրեսից մեկ կիլոմետր արևմուտք է, օջախը՝ 10 կիլոմետր խորության վրա: Մի քանի րոպե անց 5,0 մագնիտուդով նոր ցնցում է եղել նույն շրջանում։ Ալբանիայի ՊՆ նախարար Օլտա Հասկայի փոխանցմամբ՝ սա 30 տարում Ալբանիայում տեղի ունեցած ամենաուժեղ երկրաշարժն է։ Ցնցումները զգացվել են հունական Յանինա, Սալոնիկ, Լարիսա քաղաքներում և Կորֆու կղզում, Իոնական ծովում, Հյուսիսային Մակեդոնիայում և Իտալիայի որոշ շրջաններում:

Դիտվել է՝ 486

Մեկնաբանություններ