Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

ԱՄՆ-ը սահմանափակել է Զարիֆի տեղաշարժը Նյու Յորքում

ԱՄՆ-ը սահմանափակել է Զարիֆի տեղաշարժը Նյու Յորքում
22.09.2019 | 12:34

ԱՄՆ իշխանությունները կրկին սահմանափակել են Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի տեղաշարժը Նյու Յորքում՝ ասել է Իրանի ԱԳՆ փոխնախարար Աբաս Արակչիին: Իրանի նախագահ Հասան Ռոհանին և ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը մուտքի արտոնագիր են ստացել ԱՄՆ մեկնելու համար և կմասնակցեն ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովին: Նշվում է, որ Զարիֆն արդեն Նյու Յորքում է:

Արակչին լուսանկար է տեղադրել, որում Զարիֆը հարցազրույց է տալիս և գրել է. «Քանի որ նրա ամերիկյան արտոնագիրը թույլ չի տալիս հասնել ստուդիա, ստուդիան է եկել Զարիֆի մոտ»: Հուլիսին ևս ԱՄՆ-ը մուտքի արտոնագիր էր տվել Զարիֆին՝ սահմանափակելով տեղաշարժը Նյու Յորքում: Վաշինգտոնն այդ ժամանակ նրան արգելել էր դուրս գալ Միդթաունում ՄԱԿ-ում Իրանի առաքելության 6 բլոկերի սահմաններից:

Դիտվել է՝ 518

Մեկնաբանություններ