Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Ովքեր են առաջադրվելու Կոստանդնուպոլսի պատրիարքի ընտրություններում

Ովքեր են առաջադրվելու Կոստանդնուպոլսի պատրիարքի ընտրություններում
22.09.2019 | 12:37

Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը Պոլսո հայոց պատրիարություն դեռ չի ուղարկել կանոնադրություն, թե ինչպես պետք է կազմակերպվեն պատրիարքի ընտրությունները։ Թեև ավելի վաղ պատրիարքի ընտրությունները համակարգող մարմինը հանդիպել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի հետ, որ տեղեկացրել էր՝ որևէ խնդիր պատրիարքի ընտրությունների հետ կապված չի առաջանալու և մինչև տարեվերջ այդ ընտրությունները տեղի կունենան․«Ամեն վայրկյան սպասում ենք պատասխանի»,- «Առաջին լրատվական»-ին ասել է Ստամբուլի «Ակոս» թերթի հայկական բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանը։


Ամենայն հավանականությամբ՝ պատրիարքի ընտրություններին կառաջադրվի երեք թեկնածու՝ Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը, կրոնական ժողովի ատենապետ Արամ Աթեշյանը, պատրիարքական տեղապահ Սահակ Մաշալյանը։ Էստուկյանը նշեց, որ թեև պաշտոնապես դեռ չեն հաստատված թեկնածուները, սպասում են կանոնադրությանը, այս երեքը հաստատ կլինեն թեկնածուներ։ 12 եպիսկոպոս կարող է առաջադրվել, սակայն դեռ նամակ չի ուղարկվել նրանց՝ ճշտելու՝ առաջադրվում են, թե ոչ։ Էստուկյանի խոսքով՝ այս երեք թեկնածուներից հնարավոր է հաղթի Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը։ Թեև Սեպուհ սրբազանը դեռ Թուրքիայում չէ, համայնքի տրամադրությունները հուշում են նրա հնարավոր հաղթանակի մասին։
Ըստ Էստուկյանի՝ Սահակ Մաշալյանն ընտրվելու շանս չունի, Արամ Աթեշյանն ավելի նախընտրելի է, քան կասկածելի Սահակ Մաշալյանը։

Դիտվել է՝ 674

Մեկնաբանություններ