Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Nobile Officium-ը ընդդեմ Բորիս Ջոնսոնի

Nobile Officium-ը ընդդեմ Բորիս Ջոնսոնի
06.10.2019 | 13:58

Բրիտանիայի կառավարությունը, այնուամենայնիվ, կկատարի խորհրդարանի արագ ընդունած օրենքը ու ԵՄ նամակ կուղարկի բրեկզիտի հերթական հետաձգման համար, եթե հոկտեմբերի 19-ին ԵՄ-ի հետ համաձայնություն չլինի՝ ասվում է կառավարության փաստաբանների Շոտլանդիայի սեսիոն դատարան՝ քաղաքացիական գործերով բարձրագույն դատական ատյան ուղարկված փաստաթղթում: Վարչապետ Բորիս Ջոնսոնը բազմիցս այդ փաստաթուղթն անվանել է խորհրդարանի «կապիտուլյացիայի ակտ» ԵՄ-ի առաջ: Նա երդվում էր, որ «ավելի շուտ ջրանցքում կխեղդվի», քան Բրյուսելից հերթական հետաձգում կխնդրի և խոստանում էր Բրիտանիան ԵՄ-ից դուրս բերել հոկտեմբերի 31-ին՝ ինչ էլ լինի: Բրեկզիտի գլխավոր գաղափարախոսներից մեկը՝ պատգամավոր Սթիվ Բեյքերը, ասում է, որ կառավարության իր աղբյուրները ցուցմունքները դատարանում անվանում են ձևական վկայություն, որ կառավարությունը չի պատրաստվում օրենք խախտել, ոչ թե հետաձգման հաստատում են: Ավելին՝ նա վստահեցնում է, որ հետաձգում չի լինելու: «Դա հետաձգում չի նշանակում: Դա չի նշանակում, որ մենք կմնանք ԵՄ-ում հոկտեմբերի 31-ից հետո: Մենք դուրս կգանք»՝ գրել է նա: Բրյուսելի հետ բանակցությունների ձախողման դեպքում՝ հետաձգման պահանջը կա օրենքում, որ ընդունել է Բրիտանիայի խորհրդարանը: Այդ ժամանակից Բորիս Ջոնսոնը բազմիցս կրկնել է, որ բրեկզիտը բոլոր պայմաններում լինելու է: Առայժմ Լոնդոնի ու Բրյուսելի նոր համաձայնության մասին չէ խոսքը, Բորիս Ջոնսոնի կառավարության վերջին առաջարկը Բրյուսելը սառն ընդունեց, և քչերն են հավատում, որ մնացած 2 շաբաթում կհաջողվի պայմանավորվածության հասնել ու խորհրդարանում հաստատել:


Երեքով՝ Շոտլանդիայի ազգային կուսակցությունից պատգամավոր Ջոաննա Չերին, փաստաբան Ջո Մոամը և բիզնեսմեն Դեյլ Վինսը հայց են ներկայացրել Շոտլանդիայի սեսիոն դատարան՝ վճռելու՝ ինչ անել, եթե վարչապետը խախտի օրենքը: Դատարանը կարող է հրաժարվել որևէ վճիռ ընդունելուց: Երկրորդ տարբերակ՝ կարող է վճռել, որ եթե Բորիս Ջոնսոնը իրոք հրաժարվի ստորագրել արդեն պատրաստ նամակը Բրյուսել, դա կարող է անել դատարանի քարտուղարը: Բացի այդ՝ դատարանը պետք է վճռի՝ վարչապետը իրադարձությունների այդ ընթացքի դեպքում պե՞տք է պատժվի, թե՞ ոչ: Եթե այո՝ ինչպե՞ս: Տեսականորեն Ջոնսոնին սպառնում է կամ տուգանք, կամ նույնիսկ բանտարկություն:
Սեսիոն դատարանն ունի մենաշնորհ, որ հայտնի Nobile Officium անվանումով և կարող է կողմերի վեճերը լուծել, նույնիսկ եթե չկան օրենքներ վիճելի հարցերի վերաբերյալ, կամ այն դեպքերում, երբ կողմերը ի վիճակի չեն համաձայնության գալ, թե ինչպես մեկնաբանել օրենքը: Բայց այդ մենաշնորհը կիրառելու համար, դատարանը պետք է համոզվի, որ պահպանվել են որոշակի պայմաններ, այսինքն՝ ծագել են արտառոց ու անկանխատեսելի իրավիճակներ, որոնց պատճառով գործը չի լուծվել: Բացի այդ՝ գործը պետք է հրատապ ու անհետաձգելի լինի: Հայտատուները կարող են բողոքել միայն ինչ-որ մեկի գործողություններից, որ խախտում են օրենքի տառն ու ոգին ու հարցն այլ կերպ հնարավոր չէ լուծել: Եթե դատարանը վճռի, որ Nobile Officium-ը տարածվում է Ջոնսոնի դեմ բողոքի վրա, եկող շաբաթ կսկսի հարցի քննությունը: Ունկնդրումները սկսվել են ուրբաթ օրը: Եթե այո, Ջոնսոնի առաջ պարզ ընտրություն է՝ համաձայնել օրենքը կատարել, որ արգելում է Բրիտանիան ԵՄ-ից դուրս բերել՝ մոռանալով իր բարձրագոչ հայտարարությունները, կամ սպասել, թե ինչ պատիժ կսահմանի շոտլանդական դատարանն իր համար:
BBC


Հ.Գ. Ինչ հրաշալի են բրիտանական օրենքները՝ միշտ կա մի Nobile Officium, որ հնարավորություն է տալիս իրավիճակը շրջել կամ վերադարձնել ելակետ: Թերևս հիմա Բորիս Ջոնսոնը ափսոսում է, որ Շոտլանդիան հանրաքվեով մերժեց Մեծ Բրիտանիայի Միացյալ թագավորության կազմից դուրս գալ և կարող է իրեն Nobile Officium ներկայացնել: Նա իսկապես անելանելի դրության մեջ է, որից ելք չէ անգամ հրաժարականը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3077

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ