Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Մի­մ­յանց ճա­նա­չե­լու հա­մար պատ­գա­մա­վոր­նե­րին «մեր­ձեց­ման ե­րե­կո­ներ» են պետք

Մի­մ­յանց ճա­նա­չե­լու հա­մար պատ­գա­մա­վոր­նե­րին «մեր­ձեց­ման ե­րե­կո­ներ» են պետք
08.10.2019 | 00:15
«Իմ քայ­լը» խմ­բակ­ցու­թյան մեջ բա­ժա­նում­նե­րը գնա­լով ա­ռա­վել նշ­մա­րե­լի են դառ­նում: Խոս­քը ոչ թե ծայ­րա­հեղ մո­տե­ցում­նե­րի ու ճամ­բար­նե­րի բա­ժան­վե­լու, այլ ամ­բի­ցիա­ներ դրսևո­րե­լու ու դի­մա­ցի­նից ա­վե­լի լա­վը երևա­լու մա­սին է: Գրե­թե մե­կա­մյա խոր­հր­դա­րա­նա­կան­նե­րը հա­ճախ հա­զիվ են մի­մյանց տե­ղը բե­րում: «Այս պատ­գա­մա­վորն ո՞վ է»,- շշն­ջա­լով հարց­նում են կող­քի­նին: Ի­հար­կե, հապշ­տապ՝ «ո­տի վրա, ձե­ռի հետ» ձևա­վոր­ված խոր­հր­դա­րա­նում հենց այդ­պես էլ պետք է լի­ներ, բայց Ազ­գա­յին ժո­ղո­վի ղե­կա­վա­րու­թյու­նը, օ­րի­նակ, կա­րող էր պատ­գա­մա­վոր Ռու­բեն Ռու­բի­նյա­նի ա­սած մեր­ձեց­ման ե­րե­կո­նե­րից կազ­մա­կեր­պել, որ գո­նե մե­ծա­մաս­նու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­ներն ի­րար նաև ա­նուն-ազ­գա­նու­նով ի­մա­նա­յին: «Իմ քայ­լի» պատ­գա­մա­վոր­նե­րը ի­րենք ի­րենց մեջ բա­ժա­նում­ներ են կա­տա­րել՝ բու­ֆե­տից դուրս չե­կող­ներ, լրագ­րող­նե­րի հար­ցե­րին մշ­տա­պես պա­տաս­խա­նող­ներ, «ճշ­տով» դա­տո­ղու­թյուն ա­նող­ներ, բայց հար­ցազ­րույց տա­լուց խու­սա­փող­ներ, խմ­բակ­ցու­թյան ու­ղեղն ու ա­ռաջ մղող ու­ժը հա­մար­վող­ներ և, վեր­ջա­պես, լու­ռու­մունջ­ներ:
Վեր­ջին­ներս, թերևս, ա­մե­նա­խե­լա­ցի­ներն են՝ ան­շառ, գլուխ­նե­րը կախ, գնում-գա­լիս են նիս­տե­րի: Ո՛չ բո­ղո­քում են նախ­կին­նե­րից ու ներ­կա­նե­րից, ո՛չ չա­րա­խո­սում են գոր­ծըն­կեր­նե­րի հաս­ցեին, ո՛չ ցույց տա­լու բան ու­նեն, ո՛չ էլ ա­ռանձ­նա­պես ու­զում են երևալ: Թերևս մյուս­նե­րը հենց նրան­ցից պետք է օ­րի­նակ վերց­նեն և, ե­թե ան­գամ օ­րեն­սդ­րա­կան գոր­ծու­նեու­թյամբ աչ­քի չեն ընկ­նում, լուռ մնալ սո­վո­րեն:
Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱՆ
Դիտվել է՝ 3246

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ