Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Չա­րը, որ­պես կա­նոն, գլ­խի­վայր է շուռ տա­լիս ի­րա­կա­նու­թ­յու­նը և այդ­պես ներ­կա­յաց­նում մարդ­կանց

Չա­րը, որ­պես կա­նոն, գլ­խի­վայր է շուռ տա­լիս ի­րա­կա­նու­թ­յու­նը և այդ­պես ներ­կա­յաց­նում մարդ­կանց
08.10.2019 | 00:03
«Մի ան­գամ էլ պի­տի շար­ժեմ ոչ միայն եր­կի­րը, այլև եր­կին­քը» (Եբր. 12;26)
«Ինչ­պես Նո­յի օ­րե­րում, երբ մար­դիկ ու­տում-խմում, կին էին առ­նում և մար­դու էին գնում, և ջր­հե­ղե­ղը կոր­ծա­նեց նրանց, ու ոչ ոք չփրկ­վեց, այն­պես էլ կլի­նի Մար­դու Որ­դու գալս­տյան օ­րե­րին» (Մատթ. 24; 38-39),
երբ կա­սեն. «Ա­հա խա­ղա­ղու­թյուն է և ա­պա­հո­վու­թյուն»,- կգա կհաս­նի նրանց կոր­ծա­նու­մը, և պա­տու­հա­սը շատ մեծ կլի­նի» (Ա. Թես .5;3)
«Սա­տա­նան շատ նշան­ներ կա­նի, մինչև ան­գամ ընտ­րյալ­նե­րին մո­լո­րեց­նե­լու չափ, ե­թե հնար լի­նի» (Մատթ. 24;24): Թվում է, թե «վեր­ջին օ­րե­րում» շատ ար­տա­սո­վոր բա­ներ պի­տի տե­ղի ու­նե­նան, ան­սո­վոր մարդ­կա­յին աչ­քի հա­մար, բայց ըստ էու­թյան, այդ­պես չի լի­նի, թերևս միայն ճշ­մա­րիտ հա­վա­տա­ցյա­լի հա­մար ա­մեն ինչ ար­տա­սո­վոր կլի­նի ու հրե­շա­վոր, իսկ մյուս­նե­րի հա­մար՝ օ­րի­նա­չափ ու ան­խու­սա­փե­լի, ան­գամ՝ պար­տա­դիր ու անհ­րա­ժեշտ, քան­զի Սուրբ Գիրքն ա­սում է, որ «վեր­ջին օ­րե­րում» կամ «ժա­մա­նակ­նե­րի վախ­ճա­նին» աշ­խար­հը թաղ­ված կլի­նի ան­հա­վա­տու­թյան խա­վա­րի և ա­նօ­րի­նու­թյան տիղ­մի մեջ, բայց սար­սա­փե­լին այն է, որ մար­դիկ այդ վի­ճա­կը կո­րա­կեն որ­պես խա­ղա­ղու­թյուն և ա­պա­հո­վու­թյուն: Ի­րենց մա­հա­բեր թմ­բի­րի մեջ ի­րենք ի­րենց կզ­գան խա­ղաղ հոգևոր պա­տե­րազմ­նե­րից և ա­պա­հով աստ­վա­ծա­յին մի­ջամ­տու­թյուն­նե­րից և այլևս չեն սպա­սի Նրան՝ ոչ հույ­սով ու հա­վա­տով, ոչ էլ ան­գամ դա­տաս­տա­նի ակն­կա­լի­քով: «Երբ մար­դու Որ­դին գա, ար­դյոք երկ­րի վրա հա­վատ կգտ­նի՞» (Ղու­կաս 18;8): Սա­տա­նան պատ­րանք կս­տեղ­ծի, թե իբր կա­րող է ա­նել այն ա­մե­նը, ինչ Աստ­ված, սա­կայն սա միայն ա­ռերևույթ ա՛յն մարդ­կանց աչ­քին, ով­քեր Աստ­ծուն ճա­նա­չում են զուտ իբրև հրա­շա­գոր­ծի: Ի­րա­կա­նում ոչ ոք չի կա­րող ա­նել այն, ինչ կա­րող է միայն Աստ­ված: Սա­տա­նան կա­րող է սար­քել ինչ-որ բան՝ հա­կա­ռակ Աստ­ծո, իսկ Աստ­ված կա­րող է ստեղ­ծել ոչն­չից՝ սի­րուց դրդ­ված:
Մար­դիկ կվա­խե­նան, ո­րով­հետև չեն հա­վա­տում հա­վի­տե­նու­թյա­նը և Աստ­ծո ա­մե­նա­զո­րու­թյա­նը, և ընդ­հան­րա­պես՝ Ճշ­մար­տու­թյա­նը, և ան­հա­վա­տու­թյու­նից ծն­ված այդ վախն էլ նրանց կորս­տյան պատ­ճառ կդառ­նա:
Այն, ինչ կլի­նի աշ­խար­հի վեր­ջում, բնա­կան հետևանքն է այն պատ­ճա­ռի, որ կոչ­վում է մեղք: Մեղ­քը ոչ միայն տկա­րաց­րեց ան­հա­տին, վա­րա­կեց հա­սա­րա­կու­թյա­նը, այլև ախ­տա­հա­րեց ողջ գո­յա­վո­րը՝ դառ­նա­լով Տիե­զեր­քի կոր­ծան­ման պատ­ճառ: Ներ­կա­յիս Տիե­զեր­քը կկոր­ծան­վի, որ­պես­զի հաս­տատ­վի նո­րը, «ան­հաս­տատ բա­նե­րը կփո­փոխ­վեն, որ­պես­զի հաս­տա­տուն բա­նե­րը մնան ան­փո­փոխ» (Եբր.12; 27): Ար­դյոք պա­տա­հա­կա՞ն է «վեր­ջին օ­րե­րի» և մարդ­կու­թյան ար­շա­լույ­սի՝ «Նո­յի օ­րե­րի» միջև հա­մե­մա­տու­թյու­նը: Դի­տար­կենք դրանց միջև առ­կա նմա­նու­թյուն­ներն ու տար­բե­րու­թյուն­նե­րը: Նախ անդ­րա­դառ­նանք վեր­ջին­նե­րիս. Նո­յը և իր ժա­մա­նա­կա­կից­նե­րը ապ­րում էին մարդ­կու­թյան ար­շա­լույ­սին, երբ Եր­կի­րը չու­ներ մոտ յոթ մի­լիարդ բնակ­չու­թյուն, չկա­յին է­կո­լո­գիա­կան ա­ղետ­ներ, թերևս բնա­կան ա­ղետ­ներ ևս, ին­չը երևում է Նո­յի զգու­շա­ցում­նե­րի հան­դեպ մարդ­կանց թե­րա­հա­վատ ու ծաղ­րող վե­րա­բեր­մուն­քից։ Իսկ հի­մա՝ նմա­նու­թյուն­նե­րի մա­սին։ Նո­յի օ­րե­րում էլ մար­դիկ, թեև սա­կա­վա­թիվ, բայց մե­ղա­վոր էին: Թեև նրանք քիչ էին, բայց միայն Նո­յը և նրա ըն­տա­նի­քը փրկ­վե­ցին, բո­լո­րը չփրկ­վե­ցին, կամ բո­լո­րը չկոր­ծան­վե­ցին: Թերևս Նո­յի օ­րե­րում էլ, ինչ­պես այ­սօր, «կին էին առ­նում» թե՛ տղա­մար­դիկ, թե՛ կա­նայք, և «մար­դու էին գնում» թե՛ կա­նայք, թե՛ տղա­մար­դիկ: Նո­յի օ­րե­րում էլ նյու­թա­պաշ­տու­թյու­նը և ի­րա­տե­սու­թյու­նը նույն կերպ էին ըն­կալ­վում: Մի խոս­քով, նմա­նու­թյուն­նե­րը ան­հա­մե­մատ ա­վե­լի շատ են, քան տար­բե­րու­թյուն­նե­րը: Ին­չու՞ Աստ­ված կոր­ծա­նեց մարդ­կու­թյա­նը մեկ ան­գամ՝ ջր­հե­ղե­ղով, և ին­չու՞ պի­տի կոր­ծա­նի ևս մեկ ան­գամ` կրա­կով:
Չա­րը, որ­պես կա­նոն, գլ­խի­վայր է շուռ տա­լիս ի­րա­կա­նու­թյու­նը և այդ­պես ներ­կա­յաց­նում մարդ­կանց: Եվ մի այդ­պի­սի շրջ­ված «ճշ­մար­տու­թյուն է» այն, թե իբր Աստ­ված ա­նո­ղոր­մա­բար կոր­ծա­նում է Իր ստեղ­ծած մար­դուն՝ Իր պատ­կե­րը և նմա­նու­թյու­նը կրո­ղին: Ի­րա­կա­նում Աստ­ված երբևէ չի կոր­ծա­նել մար­դուն, այլ միայն նրան ար­դեն հե­ռա­վոր կեր­պով ան­գամ չհի­շեց­նող գա­զա­նին` մաք­րե­լով ա­րար­չու­թյու­նը հա­մա­տիե­զե­րա­կան աղ­բից:
Որևէ բան կեղ­տից մաք­րում են ջրով, այ­նինչ աղ­բը այ­րում են կրա­կով` վա­րա­կի վտան­գը կան­խե­լու անհ­րա­ժեշ­տու­թյամբ: Այդ­պես էլ Աստ­ված աշ­խար­հը մեկ ան­գամ մաք­րեց ջրով` խա­վա­րի մեջ խար­խա­փող մարդ­կու­թյա­նը ա­պաշ­խա­րե­լու հնա­րա­վո­րու­թյուն տա­լով, մինչև կգար ԼՈՒՅ­ՍԸ: Հի­սու­սից հե­տո խար­խա­փում են միայն կույ­րե­րը և նրանք, ով­քեր խու­սա­փում են լույ­սից կամ փա­կում են ի­րենց աչ­քե­րը: Հի­սուս կա­րող է բժշ­կել ան­գամ ի ծնե կույ­րին, իսկ լույ­սից խու­սա­փող­նե­րին ոչն­չով օգ­նել չի կա­րող: Նրանք ի­րենց կու­րու­թյան մեջ նման են Սո­դո­մի բնա­կիչ­նե­րին, որ մարմ­նա­վոր աչ­քե­րով կու­րա­նա­լուց հե­տո ան­գամ չեն դա­դա­րում մեղ­սա­գոր­ծե­լուց, ո­րով­հետև նրանց հո­գին կու­րա­ցել էր շատ ա­վե­լի վաղ: Սո­դո­մը և հարևան չորս այլ քա­ղաք­ներ կոր­ծան­վե­ցին կրա­կով, օ­րի­նակ դառ­նա­լով ա­պա­գա­յի ամ­բա­րիշտ­նե­րի հա­մար (Բ Պետ­րոս 2;6):
Աստ­ված նախ Նո­յի հետևից փա­կեց տա­պա­նի դու­ռը, ա­պա ջր­հե­ղեղ ա­րեց, նախ ար­դար Ղով­տին հա­նեց Սո­դո­մից, ա­պա հուր և ծծումբ տե­ղաց ամ­բա­րիշտ­նե­րի վրա, նախ Իր ժո­ղովր­դին հա­նեց Ե­գիպ­տո­սից, ա­պա կոր­ծա­նեց փա­րա­վո­նին` իր ռազ­մա­կառ­քե­րով: Եվ երբ Աստ­ված Իր մոտ կտա­նի նրանց, ով­քեր պտ­տում են երկ­րա­գուն­դը և եր­կա­րաց­նում են ա­պաշ­խա­րու­թյան ժա­մա­նա­կը, երկ­րա­գուն­դը կանգ կառ­նի իր ըն­թաց­քից, և Աստ­ծո հրեշ­տա­կը ա­հեղ ձայ­նով կհռ­չա­կի, որ այլևս չկա ժա­մա­նակ։
Տեր Ա­հա­րոն քա­հա­նա ՄԵԼ­ՔՈՒ­ՄՅԱՆ
Գո­րի­սի տա­րա­ծաշր­ջա­նի հոգևոր հո­վիվ
Դիտվել է՝ 1345

Մեկնաբանություններ