Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Չինաստանի և Հնդկաստանի առաջնորդները բաց և անկեղծ բանակցություններ են վարել

Չինաստանի և Հնդկաստանի առաջնորդները բաց և անկեղծ բանակցություններ են վարել
12.10.2019 | 22:43

Չինաստանի նախագահ Սի Ձինպինը ասել է, որ բաց և անկեղծ քննարկում են ունեցել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ՝ բարելավելու համար երկու երկրների հարաբերությունները: Հնդկաստանի հարավային ծովափնյա քաղաքում գագաթաժողովում Մոդիի և Ձինպինի առանձնազրույցը ժամերով շարունակվել է: Նրանք փորձում են հարթել երկու երկրների միջև տասնամյակներով շարունակվող անվստահությունը, քննարկվել են սահմանային վիճահարույց հարցերը, Հնդկաստանի հակառակորդ Պակիստանի հետ Չինաստանի ռազմական սերտ կապերը և երկկողմ առևտրատնտեսական խնդիրները: Մամուլի համար նրանք հայտարարել են, որ լավ բանակցություններ են ունեցել:

Դիտվել է՝ 1011

Մեկնաբանություններ