Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Իսպանիայի Ազգային տոնի կապակցությամբ

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Իսպանիայի Ազգային տոնի կապակցությամբ
12.10.2019 | 22:44

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսպանիայի վարչապետի պաշտոնակատար Պեդրո Սանչես Պերես-Կաստեխոնինին՝ Իսպանիայի Ազգային տոնի կապակցությամբ. «Ձերդ Գերազանցություն, ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Իսպանիայի ժողովրդին Իսպանիայի Թագավորության Ազգային տոնի կապակցությամբ: Հայաստանի և Իսպանիայի միջև բարեկամական կապերն ու բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը նպաստում են տարբեր ոլորտներում մեր երկկողմ հարաբերությունների շարունակական զարգացմանը և ընդլայնմանը»:

«Բարձր եմ գնահատում նաև Իսպանիայի արդյունավետ դերակատարությունը Հայաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների ամրապնդման գործում և լիահույս եմ, որ ապագայում ևս այն կշարունակվի: Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ աշխատանքային բեղուն գործունեություն և նորանոր հաջողություններ, իսկ իսպանացի բարեկամ ժողովրդին՝ բարգավաճում, խաղաղություն և բարօրություն»:

Դիտվել է՝ 965

Մեկնաբանություններ