Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Արաբական պետությունների լիգան դատապարտում է Թուրքիայի ռազմական գործողությունը Սիրիայում

Արաբական պետությունների լիգան դատապարտում է Թուրքիայի ռազմական գործողությունը Սիրիայում
12.10.2019 | 22:47

Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբդուլ Գեյթը հայտարարել է, որ Սիրիայի հյուսիս-արևելքում Թուրքիայի ռազմական գործողությունը «ներխուժում է արաբական պետության տարածք ու ագրեսիա երկրի ինքնիշխանության դեմ»: 22 երկրներից բաղկացած Արաբական պետությունների լիգան այսօր արտահերթ նիստ է անցկացնում Կահիրեում: Նիստը նախագահող Իրաքի ԱԳ նախարար Մոհամեդ Ալի Ալհակիմը կոչ է արել Արաբական պետությունների լիգայում վերականգնել Սիրիայի անդամակցությունը:

Դիտվել է՝ 789

Մեկնաբանություններ