Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Սերժ Սարգսյանն այցելել է Ամարասի վանական համալիր

Սերժ Սարգսյանն այցելել է Ամարասի վանական համալիր
13.10.2019 | 13:10

Ամարասի վանական համալիրը վերականգնվում է: Հուշարձանը վտանգված է, դրա մասին մասնագետները բազմիցս են ահազանգել: Ժամանակի հետ՝ դա նկատելի էր դառնում նաև ոչ մասնագետներին: Խնդիրը, կարծես, լուծման ճանապարհին է: Նախորդ այցեկության ժամանակ համալիրի անմխիթար վիճակը գրավել էր նաև ՀՀ 3-րդ նախագահ, «Լույս» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանի ուշադրությունը: Շատ չանցած՝ հիմնադրամը ստանձնեց Ամարասի համալիրի վերականգնման ծրագրի ֆինանսավորումը:

Դիտվել է՝ 666

Մեկնաբանություններ